Որքա՞ն զբոսաշրջիկ է 2025-ին Հայաստանից այցելել Վրաստան

2025 թվականին Վրաստան է այցելել 5.5 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից 1.6 միլիոնը՝ Ռուսաստանից, հայտնում է Sputnik Georgia-ն։  Նախորդ տարի Վրաստան են այցելել նաև Թուրքիայի (1.2 միլիոն), Հայաստանի (948․000), Իսրայելի (402․000) և Ադրբեջանի (292․100) քաղաքացիներ։ Զբոսաշրջիկների ավելի քան 57%-ը Վրաստան է ժամանել ցամաքային սահմաններով։  Գնահատեք հոդվածը

Ինչպե՞ս են իրականում որոշվում ԵՄ պաշտոնյաների աշխատավարձերը ·

Սոցիալական ցանցերում վերջերս շրջանառվող պնդումները պնդում են, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «ինքնուրույն բարձրացնում» է իր աշխատավարձը։ Արդյո՞ք Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «ինքնուրույն բարձրացնում» է իր աշխատավարձը: The Cube-ը ուսումնասիրել է պնդումները՝ պարզաբանելու համար, թե իրականում ինչպես են որոշվում ԵՄ պաշտոնյաների աշխատավարձերը։ Instagram-ում վերջերս տարածված տեսանյութում պնդվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն … Read more

Կանադան Թրամփին հիշեցրել է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան բռնագրավելու սպառնալիքների ֆոնին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հիշեցրել է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, որը նախատեսում է կոլեկտիվ պաշտպանություն դաշինքի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում։ «Մենք Դանիայի հետ ՆԱՏՕ-ի գործընկերներ ենք, և մեր լիարժեք գործընկերությունը մնում է ուժի մեջ։ Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ և երկրորդ հոդվածներով մեր պարտավորությունները մնում են ուժի մեջ, և … Read more

Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց. Արամ Վարդևանյան

Blog 17 Հունվար, 2026 10:30 Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: … Read more

Դատարանը վերականգնել է Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը

17 հունվարի 2026 – 10:30 AMT PanARMENIAN.Net – Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: Եպիսկոպոսը հայտնել է, որ դատարանը բավարարել է իր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց, հայտնում է 1lurer.am-ը: Ըստ նրա՝ կաթողիկոսի կողմից իրեն ուղղված մեղադրանքը … Read more

ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել «Խաղաղության խորհրդի» գործունեությունը` ներառելով Ուկրաինան. Financial Times

ԱՄՆ-ն քննարկում է Գազայի հատվածի համար ստեղծված «Խաղաղության խորհուրդն» ընդլայնելու հնարավորությունը՝ ներառելով Ուկրաինան, Վենեսուելան, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի, ծրագիրը կարող է ներկայացվել հունվարի 20-ին մեկնարկող Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարած «Խաղաղության խորհուրդը» կենտրոնացած է Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության վրա։FT-ի համաձայն՝ ամերիկացի պաշտոնյաները քննարկում են դրա … Read more

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան

17 Հունվար, 2026 10:29 «Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք»,- հայտնել  է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։  «14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: … Read more

Լիտվան 6 անձի մեղադրում է ահաբեկչության մեջ՝ Ուկրաինայի ռազմական մատակարարումների վրա անհաջող հրկիզման համար

Լիտվայի դատախազները ուրբաթ օրը մեղադրանք են առաջադրել վեց օտարերկրյա քաղաքացիների՝ ահաբեկչության մեջ՝ 2024 թվականին Ուկրաինա ուղարկվող ռազմական տեխնիկան հրկիզելու անհաջող փորձի համար։ Կասկածյալների թվում են մեկ իսպանացի քաղաքացի, մեկ իսպանա-կոլումբիական կրկնակի քաղաքացի, ինչպես նաև Կոլումբիայի, Կուբայի, Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներ, ասել է դատախազ Արթուրաս Ուրբելիսը։ Դատախազները նշել են, որ հետաքննությունը «հիմնավոր կասկածներ» է տալիս, որ … Read more

Հրդեհ՝ Աբովյանում նոր կառուցվող էլիտար շենքում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական … Read more

Տաշիր Սամոյի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Այս մասին հայտնում է նրա փաստաբամ Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը ևս վերացվել է։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վերաքննիչ դատարանը վերացրել էր դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի մասին որոշումը: