Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան

4 Հոկտեմբեր, 2026 14:11 Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիզ խանը, Նապոլեոնը կամ Պետրոս Մեծը տանը հանգիստ նստած էին, ժողովուրդը գնաց, ասաց․   «Ի՞նչ եք նստել, եկեք մեզ առաջնորդեք, գնանք մեծ պետություններ կառուցենք, աշխարհներ նվաճենք»։ Դա անհեթեթ մոտեցում է։   … Read more

Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա Կոստանյան

Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը, 2022-ին Կապան ներխուժած ադրբեջանցուն բռնած քաղաքացին, 2023-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սպանված պահնորդը և այսօր արդեն Շաքի ներխուժած ադրբեջանցուն չեզոքացնող կինը վկա։

Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան

Որքանով տեղյակ եմ, իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի: Այսինքն ստացվում է, որ իսլամական աշխարհի հազարավոր մզկիթներում, դարեր շարունակ խաղաղության ակնկալիքով արված աղոթքներն (սալաթ) անիմա՞ստ են եղել: Չէ՞, որ դրանից խաղաղություն չի եղել ու պատերազմները չեն դադարել: Թե՞ իսլամական աշխարհում չեն հավատում խաղաղությանը, բայց անիմաստ աղոթում են նրա համար:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին

Քննարկվել են Հայաստանում հետընտրական զարգացումները, իշխող վարչախմբի կողմից քաղաքացիական և քաղաքական իրավունքների զանգվածային խախտումները, առանձին անդրադարձ է կատարվել միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ապօրինի ազատազրկմանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապօրինի արշավին, ազատազրկումը և ունեզրկումը որպես ընդդիմախոսների դեմ հաշվեհարդարի միջոց օգտագործելու` վարչախմբի արատավոր գործելակերպին։  «ՀայաՔվե» միավորումը հետևողականորեն շարունակելու է իր պայքարը՝ Հայաստանում ազատ և ինքնիշխան, … Read more

Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան

Մեր այցելությանը զուգահեռ, Եռաբլուր էին գալըս բազմաթիվ քաղաքացիներ, հանրային գործիչներ, լրագրողներ, պանթեոնը ողողված էր խունկի բույրով և խոնարհված ծաղիկներով։ Բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը, ովքեր մեր եղբայրների կյանքը դրեցին զոհասեղանին, նրանց թիկունքում պատրաստվելով պարտության և հանձման։

Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան

Հաղթանակները բազում տերեր ունեն, իսկ պարտությունները՝ որբ են։ Որպես կանոն, պարտություններից հետո որևէ մեկը չի ցանկանում իր վրա վերցնել պարտության պատասխանատվությունը։ Բ

Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան

Blog 25 Սեպտեմբեր, 2026 14:16 Ես էլ կարդացի «73 էջանոց պարականոնությունը»։ Անկեղծ կասեմ՝ բնավ չզարմացա, քանի որ այդ ամենի մասին տասնյակ անգամներով հայտարարել է անձամբ Փաշինյանը։   Կարմիր թելի նման անցնում էր այն հետագիծը և այն կոնկրետ թեզերը, որոնց վերաբերյալ նա վաղուց ձևակերպել է … Read more

300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան

Թեպետ սա իր թելերով ուղիղ առնչություն ուներ պատերազմի ու դրա բերած ծայրահեղ լարված իրադրության հետ, իսկ դրա զոհերի մեծ մասը պատերազմի մասնակիցներ էին, սակայն մինչև այժմ նրանց կարգավիճակը հստակեցված չէ, ըստ այդմ՝ զոհերի ընտանիքները համապատասխան հիմնադրամից ո՛չ փոխհատուցում են ստացել, ո՛չ էլ ընթացիկ վճարներ։