Կանադան Թրամփին հիշեցրել է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան բռնագրավելու սպառնալիքների ֆոնին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հիշեցրել է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, որը նախատեսում է կոլեկտիվ պաշտպանություն դաշինքի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում։

«Մենք Դանիայի հետ ՆԱՏՕ-ի գործընկերներ ենք, և մեր լիարժեք գործընկերությունը մնում է ուժի մեջ։ Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ և երկրորդ հոդվածներով մեր պարտավորությունները մնում են ուժի մեջ, և մենք լիովին աջակցում ենք դրանց», – ասել է Քարնին Չինաստան կատարած այցի ժամանակ։

Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ ՆԱՏՕ-ի մեկ անդամի դեմ զինված հարձակումը համարվում է հարձակում նրա բոլոր անդամների դեմ և առաջացնում է յուրաքանչյուր անդամի պարտավորություն օգնություն ցուցաբերելու համար։ Այս օգնությունը կարող է ներառել կամ չներառել զինված ուժի կիրառում և կարող է ներառել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից անհրաժեշտ համարվող ցանկացած գործողություն։

Leave a Comment