Դատարանը վերականգնել է Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը

Դատարանը վերականգնել է Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը

17 հունվարի 2026 – 10:30 AMT

PanARMENIAN.Net – Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: Եպիսկոպոսը հայտնել է, որ դատարանը բավարարել է իր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց, հայտնում է 1lurer.am-ը:

Ըստ նրա՝ կաթողիկոսի կողմից իրեն ուղղված մեղադրանքը ամբողջովին շինծու է, ինքը որևէ նկատողություն չունի այդ մասով:

«Դու չես կարող ազատել ինձ զուտ նրա համար, որ ես Հայաստանյաց Առաքելական սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին եմ միացել։ Ես դեմ եմ, որ եկեղեցին դառնա օտար շահերի սպասակող, դեմ եմ սրբապղծությանը, պետական դավաճանությանը, դա չի կարող պատճառ լինել ինձ ազատելու համար իմ պաշտոնից»,- ասել է եպիսկոպոսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դեմ։

Հայցով նա դատարանից պահանջել է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը՝ վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։

Հունվարի 10-ինՄայր Աթոռից հայտնել էին, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Leave a Comment