«2025 թվականին քաղաքական տեսանկյունից ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը». Ալիև

2025 թվականը կարելի է համարել պատմական, քանի որ քաղաքական հարթությունում վերջ դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին, և մենք արդեն մի քանի ամիս է՝ ապրում ենք խաղաղության պայմաններում։ Ինչպես փոխանցում է AZERTAC–ը, այս մասին հունվարի 5-ին հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք դեռ սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում»,-նշել է Ալիևը՝ ընդգծելով, … Read more

Վերաքննիչը հետաձգել է Արշակ սրբազանի կալանքի մասով որոշման հրապարակումը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 5-ին, պետք է հրապարակեր, թե ինչ որոշում է կայացրել Արշակ սրբազանի փաստաբանի միջնորդության մասով, որ վերաբերում է հոգևորականի կալանքին։ ABC Media-ի հետ զրույցում Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը բացատրեց, որ կալանքի դեմ բողոքները Վերաքննիչ դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ նիստ չի լինում։ «Դատարանը, բողոքը վարույթ ընդունելիս, որոշման մեջ նշում … Read more

Իշխանական ողջ էլիտան այս պահին «Պալլադիում հոլում» է. ինչ են նշում

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը շքեղ միջոցառում է կազմակերպել իր ծննդյան օրվա հետ կապված: Armlur.am-ը տեղեկացավ, որ այս պահին իշխանական ողջ էլիտան «Պալլադիում հոլլ»-ում նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ծննդյան շքեղ արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ միջոցառմանը ներկա են նաև ՀՀ … Read more

Ողջունելով ՀՀ վարչապետին և տասը Սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհուրդի ստեղծումը, կը միանամ անոնց. Տեր Գուսան

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։ «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ, Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր … Read more

«Շողակաթ»-ի փոխարեն՝ «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը. փոփոխություն հանրային մուլտիպլեքսում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է. Հարգելի՛ հայրենակիցներ, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 44-րդ … Read more

Aurora News | Թուրքիան հավանություն չի տալիս ԱՄՆ-ի գործողություններին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հավանություն չի տալիս միջազգային իրավունքին հակասող գործողություններին։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նրան ներկայացրել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը։ Էրդողանի խոսքով՝ «Թուրքիան և նրա ժողովուրդը կշարունակեն գտնվել բարեկամ Վենեսուելայի բնակիչների կողքին՝ աջակցելով այդ երկրի բնակիչների … Read more

Aurora News | Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար: Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների … Read more

Խնդրում եմ նախապես գրանցվեք հղումով. Անահիտ Ավանեսյանը հանդիպումներ է նախատեսում բժիշկների և գործընկերների հետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ բժիշկների հետ հանդիպումներ է նախատեսում՝ առողջության ապահովագրության համակարգի գործարկման ընթացքում առաջացող հարցերին պատասխանելու համար: «Սիրելի’ բժիշկներ, գործընկերներ Առողջության ապահովագրության համակարգի գործարկման ընթացքում առաջացող ձեր հարցերին պատասխանելու համար` zoom առցանց հարթակի միջոցով հանդիպում եմ նախատեսում: Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ կհանդիպենք հունվարի 9-ին ժամը … Read more

Փաշինյանի գալուստը՝ Սուրբ Սարգիս եկեղեցի. Ճրագալույցի պատարագ՝ ուժայինների հսկա շարքերով

Նիկոլ Փաշինյանն իր կրոնական թափառախմբով այսօր երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում է մասնակցել Ճրագալույցի պատարագին: Նրա ներկայությամբ պատարագիչ քահանան հերթական անգամ զեղչել է Վեհափառ Հայրապետի անունը: Վեհափառի առաջնորդությամբ ծառայող Արարատյան հայրապետական թեմում առաջին անգամ չի հնչել Կաթողիկոսի սուրբծննդյան ուղերձը: Փոխարենը տիրադավ հռչակված Նավասարդ արքեպիսկոպոսի ուղերձն են ընթերցել հավատացյալների համար: