Նիկոլ Փաշինյանն իր կրոնական թափառախմբով այսօր երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում է մասնակցել Ճրագալույցի պատարագին: Նրա ներկայությամբ պատարագիչ քահանան հերթական անգամ զեղչել է Վեհափառ Հայրապետի անունը: Վեհափառի առաջնորդությամբ ծառայող Արարատյան հայրապետական թեմում առաջին անգամ չի հնչել Կաթողիկոսի սուրբծննդյան ուղերձը: Փոխարենը տիրադավ հռչակված Նավասարդ արքեպիսկոպոսի ուղերձն են ընթերցել հավատացյալների համար: