Խնդրում եմ նախապես գրանցվեք հղումով. Անահիտ Ավանեսյանը հանդիպումներ է նախատեսում բժիշկների և գործընկերների հետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ բժիշկների հետ հանդիպումներ է նախատեսում՝ առողջության ապահովագրության համակարգի գործարկման ընթացքում առաջացող հարցերին պատասխանելու համար:

«Սիրելի’ բժիշկներ, գործընկերներ

Առողջության ապահովագրության համակարգի գործարկման ընթացքում առաջացող ձեր հարցերին պատասխանելու համար` zoom առցանց հարթակի միջոցով հանդիպում եմ նախատեսում:

Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ կհանդիպենք հունվարի 9-ին ժամը 16:00-ին:

Zoom հղումն այստեղ՝ https://us02web.zoom.us/…/register/cHVkPqk6QN6Bv4B2MP59hA:

Հիվանդանոցային օղակի բժիշկների հետ՝ հունվարի 12-ին, ժամը 15:00:

Zoom հղումն այստեղ՝ https://us02web.zoom.us/…/register/BcGirBe1RAOHA66Z3qV5QA:

Տեխնիկականից մինչև բովանդակային Ապահովագրության համակարգի հետ կապված ձեր հարցերի պատասխանները ստանալու համար, խնդրում եմ նախապես գրանցվեք հղումով:

Այն կակտիվանա քննարկումը սկսելուց կես ժամ առաջ։

Բոլորիդ սիրով սպասում եմ»,- գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment