Վերաքննիչը հետաձգել է Արշակ սրբազանի կալանքի մասով որոշման հրապարակումը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 5-ին, պետք է հրապարակեր, թե ինչ որոշում է կայացրել Արշակ սրբազանի փաստաբանի միջնորդության մասով, որ վերաբերում է հոգևորականի կալանքին։

ABC Media-ի հետ զրույցում Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը բացատրեց, որ կալանքի դեմ բողոքները Վերաքննիչ դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ նիստ չի լինում։ «Դատարանը, բողոքը վարույթ ընդունելիս, որոշման մեջ նշում է նաև, թե որ օրն է հրապարակելու բողոքի վերաբերյալ որոշումը։ Սակայն որոշ դեպքերում կարող է հետաձգել այդ օրը, և սա հենց այդ դեպքն է»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ որոշման հրապարակման օր է նշականվել հունվարի 12-ը։

Մեր հարցին՝ ինչո՞ւ է դատարանը որոշել հետաձգել որոշման հրապարակումը, փաստաբանն արձագանքեց․ «Որոշումը դեռ չեմ ստացել, որ ըստ հասկանամ՝ ինչու, ի՞նչ հիմքով է որոշվել հետաձգել դրա հրապարակումը»։

Leave a Comment