ՊՍԺ-ն 14-րդ անգամ նվաճել է Ֆրանսիայի Սուպերգավաթը

Ֆրանսիայի չեմպիոն և գավաթակիր ՊՍԺ-ն նվաճել է երկրի Սուպերգավաթը: Փարիզյան ակումբը Սուպերգավաթի խաղում մրցել է «Մարսելի» հետ: Լուիս Էնրիկեի թիմը երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Գոնսալու Ռամուշի գոլի շնորհիվ ոչ-ոքի է կորզել (2-2) և հանդիպումը տեղափոխեл հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որում ՊՍԺ-ն հաղթել է 4-1 հաշվով: ՊՍԺ-ն 14-րդ անգամ նվաճել է Ֆրանսիայի Սուպերգավաթը:

150 օր՝ այսքան է մնացել ԱԺ ընտրություններին և սա քաղաքական վերջնաժամկետ է. Վլադիմիր Մարտիրոսյան

150 օր՝ այսքան է մնացել ԱԺ ընտրություններին և սա քաղաքական վերջնաժամկետ է, ոչ թե հերթական փուլ: Ժամանակակից քաղաքական արագությունների պայմաններում սա պարզապես կարճ ժամանակ չէ՝ սա վերջնաժամկետ է։ 150 օրը չնչին ժամանակ է որպես վարչապետի թեկնածու դիքավորվելու համար։ 150 օրը բաց թողնված ժամանակ է՝ որպես ընդդիմադիր վարչապետի թեկնածու զրոյից հանրային քաղաքական աշխատանք սկսելու համար։ 150 … Read more

Ադրբեջանը խաղում է ուժի իրավունքի օրենքով, Հայաստանը՝ զիջումներով – Նորություններ 09.01.2026

Ֆոտո. aysor.am Օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը շեշտեց՝ չկա միջազգային իրավունք, կա միայն ուժի իրավունք. Միջազգային իրավունքի բացակայության մասին խոսող երկրի ղեկավարի հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, այն էլ՝ Հայաստան–Ադրբեջան ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում, պատրանք է և լավագույն դեպքում՝ ինքնախաբեություն։  Ակնհայտ է, որ Ալիևի համար Հայաստանի հետ սահմանին առկա հրադադարն ուղղակի հետեւանք է՝ հայկական … Read more

Պետությունը միջազգային չափորոշիչներին համապատասխան չի երաշխավորել միանգամից իրենց տարիքային խմբին համապատասխան 2-րդ դասարան ընդունված երեխաների հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ լինելու իրավունքը․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը 2025–2026 թթ. ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում: Մարդու իրավունքների պաշտպանին նշված խումբ երեխաների իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ:Պաշտպան Անահիտ Մանասյանն իր որոշմամբ արձանագրել է խնդիրներ միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների … Read more

«Երբ արեւ էին արքաները»․«Սանասարն ու Բաղդասարը»՝ նոր շեշտադրումներով

Հուսիկ Արայի «Երբ արեւ էին արքաները» պոեմը «Սասնա ծռեր» էպոսի անդրանիկ ճյուղի հեղինակային մշակումն է։ Սանասարի եւ Բաղդասարի առասպելական պատմությունը ներկայանում է նոր շեշտադրումներով։  Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։  Մեդիամաքսի հետ զրույցում Հուսիկ Արան ասաց, որ Էպոսին որոշել է անդրադառնալ 44-օրյա պատերազմից հետո։  «90-ականների սկզբին՝ Արցախյան առաջին պատերազմից հետո գրականություն եկավ Փոքր Մհերի կերպարը, … Read more

ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ կա 20-ից ավելի վարույթ, բա ո՞ւր են այդ վարույթները․Դավիթ Ղազինյան

Այսօր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը փորձեց սրբագրել երկրի ղեկավարի երեկվա հայտարարությունը.  այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին։ «Այդ անձի կառավարիչ դառնալու օրվանից հայտարարում են, որ կան 20-ից ավելի վարույթներ։ Բա ո՞ւր են այդ վարույթները, այսինքն` մենք կասկածի տա՞կ ենք դնում մեր իրավապահների գործունեությունը»,- ասաց … Read more

Մոսկվան Ադրբեջանի տարածքով գազ կմատակարարի Իրանին

Մոսկվան և Թեհրանը լուծել են Իրան ռուսական գազի մատակարարման հետ կապված գրեթե բոլոր հարցերը, տարեվերջին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Մեր երկկողմ հարաբերությունների մեկ այլ կարևոր ոլորտ է ռուսական գազի մատակարարումը Իրան, որը գտնվում է իր վերջին փուլում և մոտենում է ավարտին», – նշել է նա։ Դեսպանը նշել է, որ … Read more

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը՝ ուղիղ միացմամբ

Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ) մեկնարկում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ «Իմնեմնիմի-2» քրեական գործով առաջին դատական նիստը, որում քննարկվելու է նրանց խափանման միջոցի հարցը։Դատական նիստը դռնբաց է։«Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա տղաներն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից՝ իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ … Read more

Սոնա Մնացականյանի գործով դատախազն ազատվել է պաշտոնից

Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ դատախազը պաշտոնից ազատվել է այսօր։ «Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,-ասված է հրամանագրում։