Սոնա Մնացականյանի գործով դատախազն ազատվել է պաշտոնից

Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ դատախազը պաշտոնից ազատվել է այսօր։

«Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,-ասված է հրամանագրում։

Leave a Comment