Սուրեն Սուրենյանց. «Եթե ընտրություններին 53-ից 55 տոկոս մասնակցություն լինի, Նիկոլ Փաշինյանը անխուսափելի պարտվում է»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ իրենց քաղաքական ուժը հիմնադրման առաջին օրվանից փոփոխությունների ամենաարժանահավատ ճանապարհ համարել է ընտրությունները։ «Փողոցային պայքարին էլ դեմ չեմ, իմպիչմենտին էլ դեմ չեմ։ Ես ընտրությունները եւ քաղաքական պայքարի որեւէ այլ գործիք երբեք հակադրության մեջ չեմ դրել։ Չի կարելի նպատակը միջոցների հետ շփոթել։ … Read more

«Մեր ձևով» շարժման աջակիցը հայտարարում է` գերիներից միայն Ռուբեն Վարդանյանին է սպասում

«Մեր ձևով» շարժման աջակից Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ հայտնել է, որ գերիներից միայն Ռուբեն Վարդանյանին է սպասում։ Գրառումը՝  ստորև․ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար: Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով,ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի … Read more

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա

14 Հունվար, 2026 19:51 Սպորտ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա։ 36-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է բելգրադյան ԻՄՏ ակումբին։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։ Տեղափոխությունը կայացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ դարպասապահը վերջերս էր հեռացել «Նոայից»։ Սերբիայի ընթացիկ առաջնությունում Չանչարևիչի նոր թիմը 20 տուրից … Read more

Դատելով Թրամպի հայտարարություններից՝ Իրանին հարվածը թերևս անխուսափելի է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Ռոյթերզը, հղում անելով եվրոպական անանուն պաշտոնյայի, հայտնում է, որ ԱՄՆ առաջիկա 24 ժամերի ընթացքում կարող է հարվածել Իրանին: Դատելով Թրամպի հայտարարություններից՝ Իրանին հարվածը թերեւս անխուսափելի է: Թրամպը ըստ էության չի թողել չհարվածելու տեղ: Այլ հարց է, թե ինչպիսին է լինելու հարվածը: Մեծ հավանականությամբ, այն կլինի այսպես … Read more

Վիճաբանության արդյունքում Գերմանիայի քաղաքացին սուր կտրող-ծակող առարկայից վիրավորվել է

Հունվարի 11-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հանգամանքներում և վայրում «Ձախ ստորին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի օտարեկրացի։ Պարզվել է, որ օպերատիվ … Read more

«Վերելք». ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՍՏՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ (տեսանյութ) – Live News

Ժողովուրդը պիտի գիտակցի, թե ինչ է ուզում իրենից Աստված և կատարի Աստծո պահանջ-առաքելությունը, այլապես կլինի այն, ինչ լինում է հիմա մեզ հետ․այս տեսակետին է Տրդատ Դոնիկյանը։ Իսկ ովքեր և ինչպես են պարզելու Աստծո պահանջը։ Տրդատ Դոնիկյանը ներկայացնում է այս հարցերի իր պատասխանը։ Մանրամասները՝ տեսանյութում

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Մայքլ Քարիկին ժամանակավոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ 44-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Անգլիացին առանց աշխատանքի էր 2025 թվականի հունիսից։ Մինչ այդ նա գրեթե երեք տարի մարզել է «Միդլսբրոն»։ Մայքլ Քարիկը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2006-ից 2018 թվականներին, որից հետո … Read more

Ինչ խոստացել ենք՝ արել ենք. ստացել եմ 6-7 միլիոն դրամ պարգևավճար՝ հարկերը հանած. Սրբուհի Գալյան (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հաստատել է, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցներն ստացել են պարգևավճարներ։ Գալյանը նշել է, որ ստացել է մոտավորապես 6-7 միլիոն դրամ պարգևավճար, հանած հարկերը, բայց ճշգրտված կներկայացնի հայտարարագրում. «Ընդ որում, սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է, օրինակ … Read more