
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հաստատել է, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցներն ստացել են պարգևավճարներ։
Գալյանը նշել է, որ ստացել է մոտավորապես 6-7 միլիոն դրամ պարգևավճար, հանած հարկերը, բայց ճշգրտված կներկայացնի հայտարարագրում. «Ընդ որում, սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է, օրինակ նախարարին, բայց ամբողջ տարվա աշխատանքի դիմաց համարում եմ որպես վարձատրություն»։
Մանրամասները՝ տեսանյութում