Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի

Հասարակություն 04.01.2026 | 13:46 Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Երևան քաղաքում հունվարի 3-ի ցերեկը, hունվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի … Read more

«ՀԷՑ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության կառավարման ընթացքում գնումներն իրականացրել է բացառապես ՀԾԿՀ-ի կողմից սահմանված կարգերի և օրենքի պահանջների համաձայն․ Հանրային հսկող

Անդրադառնալով վերջին օրերին իշխանական մամուլում և իշխանամերձ սոցիալական հարթակներում տարածվող նյութերին՝ ըստ որոնց «Տաշիր» ընկերությունը վերջին 10 տարիներին ստեղծել է իբր մոնոպոլիա և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառել է բջիջներ 2-3 անգամ բարձր արժեքով, անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հսկողը։ «1. «ՀԷՑ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության կառավարման ընթացքում գնումներն … Read more

«ԱՄՆ-ն դեկտեմբերին Մադուրոյին առաջարկել էր թողնել պաշտոնն ու մեկնել Թուրքիա»․ #NYT

2025 թվականի վերջին Միացյալ Նահանգները Նիկոլաս Մադուրոյին հնարավորություն տվեց հրաժարվել Վենեսուելայի նախագահի պաշտոնից և գնալ Թուրքիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով բանակցություններին մոտ կանգնած ամերիկյան և վենեսուելական աղբյուրներին։ Սակայն «պարոն Մադուրոն կտրականապես մերժեց այդ ծրագիրը»,- հավելում է պաշտոնյան։

Հայտնի է՝ երբ կսկսվի կենսաթոշակների վճարման գործընթացը

ՀՀ քաղաքացիներին կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի առաջիկա աշխատանքային օրվանից` հունվարի 5-ից։ Այս մասին ABC Media-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։ Նրա փոխանցմամբ՝ թոշակների ուշացումը պայմանավորված էր ոչ աշխատանքային օրերով։

Հայտնի է՝ երբ կփոխանցվեն կենսաթոշակները

Կենսաթոշակները քաղաքացիներին կփոխանցվեն առաջիկա աշխատանքային օրը` հունվարի 5-ին։ Այս մասին ABC Media-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։ Նրա փոխանցմամբ՝ թոշակների ուշացումը պայմանավորված էր ոչ աշխատանքային օրերով։

Այրոց, ստամոքսի ցավ, փորկապություն. Ե՞րբ է խանգարվում ստամոքսը, որո՞նք են պատճառները

Ստամոքսի խանգարումը, որը նաև կոչվում է մարսողության խանգարում կամ դիսպեպսիա, որովայնի վերին հատվածում անհանգստության կամ դիսկոմֆորտի զգացում է​։ Ո՞ր դեպքում է առաջանում ստամոքսի խանգարում, որքանո՞վ կապ ունեն այրոցը, փորկապությունը: Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գաստրոէնտերոլոգ Աստղիկ Խաչատրյանի հետ: – Ի՞նչն է հանդիսանում ստամոքսի խանգարման պատճառ, ո՞ր … Read more

Անօրինության շատանալուց, սերը կցամաքի. ժամանակն է կանգ առնելու, ներում խնդրելու և սեր տարածելու․ Տեր Փառեն քահանա Առաքելյան․ «Երկրորդ շնչառություն»

«Տիրոջից հետո ծնողներն են մեր աստվածները»,— ասում է ժողովուրդը, ինչը վերահաստատում է նաև Ավետարանը: Մարդու կյանքը կարգավորող հիմնարար տասը պատվիրաններում նախ երկնքին վերաբերող պատգամներն են, ապա հաջորդում է ծնողների հատվածը՝ «Պատվիր հորդ ու մորդ»: «Աստված ստեղծել է բոլորիս, մեզ էլ ստեղծել են մեր ծնողները՝ մեր հայրերն ու մայրերը: Աստվածաշնչով արդեն ամրագրված է այս կարևոր մոտեցումը … Read more

Ռոբերտո Կառլոսը դուրս է գրվել հիվանդանոցից

Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը սրտի վիրահատության ենթարկվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Օրեր առաջ 52-ամյա բրազիլացու ոտքի մեջ թրոմբ էր հայտնաբերել, ինչի հետևանքով առաջացել էր սրտի աշխատանքի խանգարում։ Վիրահատությունը տևել էր սպասվածից ավելի երկար՝ շուրջ 3 ժամ։ Ռոբերտո Կառլոսը սոցցանցերում հրապարակել է բժիշկների հետ լուսանկար՝ հայտնելով … Read more

Փաշինյանը մասնակցել է Հովհաննավանքում մատուցված Սուրբ պատարագին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հովհաննավանքում  մատուցված Սուրբ պատարագին ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հովհաննավանքում մատուցված Սուրբ Պատարագին։ Սա իններորդ կիրակին է, որ Փաշինյանը մասնակցել է պատարագների, որոնք մատուցել են կամ կարգալույծ քահանաները, կամ էլ Հայ Առաքելական եկեղեցու ավագ հոգևորականների հետ կոնֆլիկտ ունեցողները։  Բոլոր պատարագների ժամանակ հոգևորականները չեն … Read more

Դելսի Ռոդրիգեսը՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է կատարի պետության ղեկավարի պարտականությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։ Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը «ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրի կառավարման շարունակականությունն ու համապարփակ պաշտպանությունն ապահովելու համար»։ Երեկ Դելսի Ռոդրիգեսը ուղերձով դիմել էր բնակչությանը՝ հայտարարելով, որ Նիկոլաս Մադուրոն մնում է երկրի միակ օրինական նախագահը։ … Read more