Ռոբերտո Կառլոսը դուրս է գրվել հիվանդանոցից

Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը սրտի վիրահատության ենթարկվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Օրեր առաջ 52-ամյա բրազիլացու ոտքի մեջ թրոմբ էր հայտնաբերել, ինչի հետևանքով առաջացել էր սրտի աշխատանքի խանգարում։ Վիրահատությունը տևել էր սպասվածից ավելի երկար՝ շուրջ 3 ժամ։

Ռոբերտո Կառլոսը սոցցանցերում հրապարակել է բժիշկների հետ լուսանկար՝ հայտնելով շնորհակալություն։ Նա վերականգնողական փուլը կշարունակի տանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտո Կառլոսը «Ռեալում» խաղացել է 1996-2007 թվականներին՝ դառնալով Իսպանիայի քառակի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։ 2002-ին նա Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

Leave a Comment