ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հովհաննավանքում մատուցված Սուրբ պատարագին

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հովհաննավանքում մատուցված Սուրբ Պատարագին։
Սա իններորդ կիրակին է, որ Փաշինյանը մասնակցել է պատարագների, որոնք մատուցել են կամ կարգալույծ քահանաները, կամ էլ Հայ Առաքելական եկեղեցու ավագ հոգևորականների հետ կոնֆլիկտ ունեցողները։
Բոլոր պատարագների ժամանակ հոգևորականները չեն հիշատակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին (ինչը կանոնների խախտում է)։
Դեկտեմբերի վերջին Փաշինյանը հայտարարել է, որ կաթողիկոսի անվան հիշատակման դեմ բողոքելը հայ եկեղեցիներում և՛ հնարավոր է, և՛ ընդունելի։