Հնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և ՆԱՏՕ-ն պահպանելու միջև. Թրամփ

Հնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և ՆԱՏՕ-ն պահպանելու միջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս դիրքորոշումը հայտարարել է The New York Times-ին տված հարցազրույցում։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե ինչն է իր համար ավելի կարևոր։ Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ կարող է ընտրություն առաջ կանգնել՝ ուրվագծելով իր … Read more

Թրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի համար մինչև 100,000 դոլար միանվագ վճարման հնարավորությունը կղզու` Դանիայից անջատվելու համաձայնության դիմաց. Reuters

Թրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի համար 10,000-ից 100,000 դոլար միանվագ վճարում կատարելու հնարավորությունը կղզու` Դանիայից անջատվելու համաձայնության դիմաց, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ վճարումների ճշգրիտ չափը և դրանց իրականացման մեխանիզմը դեռևս որոշված ​​չեն։ Այս նախաձեռնությունը բացատրում է, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները փորձել ապահովել Գրենլանդիայի վերահսկողությունը, չնայած Կոպենհագենի կատեգորիկ հայտարարություններին, որ … Read more

ԼՂ–ից բռնի տեղահանված 4040 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր. Թորոսյան

https://arm.sputniknews.ru/20260109/lghic-brni-teghahanvats-aveli-qan-4000-yntaniq-stacel-e-bnakarani-havastagir-tvorvosjan-97599776.html ԼՂ–ից բռնի տեղահանված 4040 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր. Թորոսյան ԼՂ–ից բռնի տեղահանված 4040 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր. Թորոսյան Sputnik Արմենիա ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ 09.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-09T12:35+0400 2026-01-09T12:35+0400 2026-01-09T12:41+0400 բնակարան հավաստագիր արցախ լեռնային ղարաբաղ բռնի … Read more

Ինչու կոմունալները ներառված չեն հետվճարի ծրագրում. նախարարի պարզաբանումը – Նորություններ 09.01.2026

660 հազար քաղաքացիներից 380 հազարն օգտվում է հետվճարի համակարգից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ «2025 թվականին այն 12 տոկոս էր՝ մինչև 6000 դրամ, հունվարի 1-ից այն դարձել է 20 տոկոս՝ 10 հազար դրամ։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում քաղաքացիներին վերադարձվել է 31 մլրդ դրամ»,-ասաց Թորոսյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե ինչու կոմունալ … Read more

Պատրաստվում ենք կարտելներին ցամաքային հարվածներ հասցնել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեքսիկային մոտ ապագայում ցամաքային հարվածների մասին։ Այս մասին նա խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կասեցրել ենք ծովով թմրանյութերի փոխադրումների 97%-ը, և հիմա մենք պատրաստվում ենք ցամաքային հարվածներ հասցնել կարտելների դեմ։ Դժբախտաբար, կարտելներն այժմ կառավարում են Մեքսիկան, և շատ տխուր է տեսնել, թե ինչ է պատահել այս երկրի … Read more

Ռիտա Սարգսյանի և Բելլա Քոչարյանի հագ ու կապից ինչո՞ւ չէիք բամբասում դուխ չունեի՞ք.Դավթյան

Արմեն Դավթյանը գրում է. #Չքաղաքականացնել՛ 😡Ես ճշմարտության կողմնակիցն եմ…..հարցս ուղղում եմ քննադատողներին։ Չինքնահաստատվե՛ք😡Երկու օր է Հայ ազգս դրած քննադատում են#Աննա #Հակոբյանի հագուստը,զարդերը և գլխարկը։ Մեկ հարց էլի Ռիտա Սարգսյանի և Բելլա Քոչարյանի հագ ու կապից ինչո՞ւ չէիք բամբասում, իրենք թանկ իրեր ու զարդեր չէի՞ն կրում,թե չէի՞ք տեսնում,կամ հա՜ա՜ա՜ չէիք կարող ձեր էջերում գրել դուխ չունեի՞ք🤣։ … Read more

Ուժի իրավունքի» պայմաններում խաղաղության խոստումները պատրանք են․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը կասկածի տակ է դնում Հայաստան–Ադրբեջան խաղաղության շուրջ իշխանությունների հռետորաբանությունը՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը միջազգային իրավունքի բացակայության մասին։ «Օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը շեշտեց՝ չկա միջազգային իրավունք, կա միայն ուժի իրավունք։ Միջազգային իրավունքի բացակայության մասին խոսող երկրի ղեկավարի հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, այն էլ՝ Հայաստան–Ադրբեջան ուժերի ներկայիս … Read more

Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ, սակայն դա պահանջում է ենթակառուցվածքների զարգացում․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների միջև երկխոսությունն ու համագործակցությունը հատկապես կարևոր է: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։ Նրա խոսքով՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի համակարգող գրասենյակի առաքելությունն է աջակցել և ամրապնդել քաղաքական երկխոսությունը և գործնական համագործակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, այդ թվում՝ … Read more

Բաքվի բանտում գտնվող Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

9 հունվարի 2026 – 12:31 AMT PanARMENIAN.Net – Բաքվի բանտում պահվող և առողջական լուրջ խնդիրնեռր ունեցող Վիգեն Էուլջեքջյանն իր կնոջը՝ Լինդա Էուլջեքջյանին, հասցեագրված ձեռագիր նամակ է ուղարկել։ Նամակի փաստը հաստատել է Բուենոս Այրեսում գործող Հայ որբերի օգնության ընկերությունը՝ SOAR-ը, հայտնում է Panorama.am-ը: Նամակը փոխանցվել է միջազգային Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով: «Այսօր Ադրբեջանում կալանավորված լիբանանահայ … Read more