Հրդեհ ավտոմեքենաներում

Հունվարի 6-ին, ժամը 06։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։04-ին, մարվել՝ 07։22-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և ջերմահարվել՝ կից կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի … Read more

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Այն Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Սուրբ Ծնունդը հայ առաքելական եկեղեցու առաջին տաղավար տոնն է: Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր առավոտյան ` ժ. 11.00-ին, կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեք: Այն խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Պատարագիչը սուրբ Մյուռոն … Read more

ԱՄՆ-ը չի նախատեսում օկուպացնել Վենեսուելան․ հանրապետական օրենսդիրներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի նախատեսում Վենեսուելան օկուպացնել, հայտարարել են հանրապետական ամերիկացի օրենսդիրները: «Մենք Վենեսուելայում չունենք ԱՄՆ զինված ուժեր, և մենք չենք օկուպացնում այդ երկիրը», – պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հտեո հայտարարել է Լուիզիանայից Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ «Սա երկարատև պատերազմների վարչակազմ չէ», – լրագրողներին … Read more

Ճի՞շտ է, որ մարմինը ամբողջությամբ փոխվում է յուրաքանչյուր 7 տարին մեկ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Կա մի տարածված առասպել, որ մեր մարմինները թարմանում են յուրաքանչյուր յոթ տարին մեկ։ Սակայն դա ճիշտ չէ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր մարմինների բջիջները ունեն տարբեր կյանքի տևողություն։ Օրինակ՝ ստամոքսի լորձաթաղանթի բջիջները թարմանում են յուրաքանչյուր 10 օրը մեկ, մինչդեռ կարմիր արյան բջիջների կյանքի տևողությունը մոտավորապես 120 օր է։ Ամեն … Read more

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունել է ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 5-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին` ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանի գլխավորությամբ։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Մկրտչյանը Հունաստանում ճանաչողական այցով գտնվող հայաստանցի ուսանողներին ներկայացրել է դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները։  Մասնավորապես դեսպանը մանրամասնել է Հայաստանի և Հունաստանի միջև … Read more

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը ստացել է ազդրի հետին մկանի վնաuվածք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը ստացել է ազդրի հետին մկանի վնասվածք։ ​«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ պորտուգալացին բաց կթողնի 4-ից 6 շաբաթ։ ​Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթիի» մեկ այլ պաշտպան՝ Յոշկո Գվարդիոլը, երկար ժամանակով շարքից դուրս է եկել մեծ ոլոքի կոտրվածքի պատճառով։ … Read more

Սպիտակ տուն. ԱՄՆ-ը «ըստ սահմանման» վերահսկում է Վենեսուելան

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «ըստ սահմանման» վերահսկում է Վենեսուելայի գործերը, և Վաշինգտոնը փաստացի ղեկավարում է երկիրը անցումային շրջանում։ «Մենք սահմանմամբ վերահսկում ենք Վենեսուելան, քանի որ ԱՄՆ ուժերը տեղակայված են երկրի կողքին։ Մենք ենք սահմանում պայմաններն ու դրույթները։ Մենք լիակատար էմբարգո ունենք նրանց ամբողջ նավթի և առևտրի բոլոր … Read more

Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Կամբոջան խախտել է հրադադարը Թաիլանդի հետ սահմանային հակամարտության ժամանակ՝ կրակելով Ուբոն Ռաչաթհանի նահանգում գտնվող թաիլանդական զորքերի դիրքերի վրա։ Այս մասին ասվում է Թաիլանդի համատեղ մամուլի կենտրոնի կողմից Կամբոջայի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ տարածված հայտարարության մեջ, որին մասնակցում են Թագավորության զինված ուժերի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ «Կամբոջան խախտել է հրադադարը հունվարի 6-ին, ժամը 7:25-ին … Read more