Հալեպի երկու թաղամասում պարետային ժամ է սահմանվել
Սիրիական բանակը պարետային ժամ է սահմանել Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում՝ բախումների պատճառով, հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ Հալեպի քրդական թաղամասերում չորեքշաբթի օրը վերսկսվել են զինված բախումները։ «Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում ժամը 15:00-ից հայտարարվել է պարետային ժամ», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով բանակի հրամանատարության հայտարարությանը։