Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունել է ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 5-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին` ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանի գլխավորությամբ։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Մկրտչյանը Հունաստանում ճանաչողական այցով գտնվող հայաստանցի ուսանողներին ներկայացրել է դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները։

 Մասնավորապես դեսպանը մանրամասնել է Հայաստանի և Հունաստանի միջև մշակույթի և կրթական ոլորտներում  առկա փոխգործակցությունը, տարբեր ԲՈՒՀ-երի միջև գործող և հեռանկարային համագործակցության ծրագրերը։

Քննարկվել են նաև երկու երկրների ԲՈւՀ-երի համագործակցության համատեքստում երիտասարդական կառույցների միջև շփումների հաստատման, փորձի փոխանակման և փոխադարձ այցելությունների կազմակերպման հնարավորությունները։

Դեսպանը ներկայացրել է դեսպանության և Հունաստանում հայկական համայնքային կառույցների միջև առկա  համագործակցության առանձնահատկությունները։

Leave a Comment