89-ամյա կինը շփոթմամբ մոմի փոխարեն վերցրել է հրավառության համար նախատեսված պայթուցիչը և պայթեցրել ձեռքերի մեջ

Հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «զույգ դաստակների մատերի անպուտացված վերքեր» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի … Read more

2025 թվականը պատմական էր Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների համար. Ալիև

2025 թվականը կարելի է պատմական համարել նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։ Այս մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքերով՝ Ամերիկայում հակաադրբեջանական ուժերի և հայկական լոբբիի գործունեության արդյունքում ընդունված 907-րդ ուղղումը թույլ չէր տալիս լայնածավալ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև և ընդգծել, որ այդ սահմանափակումն այլևս … Read more

Ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի «միջազգային իրավունք» կոչվածը. Իլհամ Ալիև

Համաշխարհային զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժը և անվտանգությունը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Հիշեցնելով Գաբալայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանում անդամ երկրների համատեղ զորավարժություններ անցկացնելու իր առաջարկը՝ Ալիևը նշել է. «Ես կարծում եմ, որ սա … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ. Նիգերիան ջախջախեց Մոզամբիկին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Նիգերիայի հավաքականը ջախջախիչ հաշվով հաղթանակ տարավ Մոզամբիկի ընտրանու նկատմամբ (4-0): Նիգերիացիների կազմում հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ադեմոլա Լուկմանը: Այնուհետև դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմհենը՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 25-րդ և 47-րդ րոպեներին: Խաղի վերջնական հաշիվը 75-րդ րոպեին ձևակերպեց Ակոր Ադամսը՝ 4-0: Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը միացավ … Read more

Փարիզում ձյան տեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է․ խցանումը գերազանցել է 1000 կմ-ը

Փարիզում ձյան տեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է տեղի ունեցել: Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Խցանումների ընդհանուր երկարությունը գերազանցել է 1000 կմ-ը։ Չվերթների 15%-ը չեղարկվել է»,- գրել է նա։ Տեսանյութը՝ այստեղ:

Դելսի Ռոդրիգեսը երդվել է որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար – Armenia Today

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը երդվել է որպես երկրի նախագահի պաշտոնակատար, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երդումն ընդունել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։ «Ես այստեղ եմ եկել որպես Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության սահմանադրական նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսի գործադիր փոխնախագահ՝ երդում տալու համար։ Ես դա անում եմ ցավով՝ մեր հայրենիքի դեմ անօրինական ռազմական ագրեսիայի հետևանքով վենեսուելցի ժողովրդին պատճառված տառապանքների պատճառով», … Read more

«Ստորագրած թուղթը ուշագրավ է բացառապես մեկ հանգամանքով». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու մեկ տասնյակ եպիսկոպոսների ստորագրած թուղթը ուշագրավ է բացառապես մեկ հանգամանքով:Մինչև երեկ վարչապետ Փաշինյանը հավաստիացնում էր, որ ինքը որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է լծվել, իր խոսքերով՝ «Կտրիճ Ներսիսյանից Մայր Աթոռը ազատագրելու» գործին: Ստորագրված թղթի տակ պարոն Փաշինյանը ստորագրել է … Read more

Հայաստանը և Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է՝ ապրում են խաղաղության պայմաններում. Ալիև

Անցած տարին իսկապես կարող է պատմական համարվել, որովհետև հենց 2025 թվականին քաղաքական տեսանկյունից վերջ դրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմին, և մենք արդեն մի քանի ամիս է՝ ապրում ենք խաղաղության պայմաններում։ Այդ մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:   «Մենք սովորում ենք, թե ինչ է … Read more

«Առաջին Հանրապետության տոտալ պարտությունների պատճառներից մեկը». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցարական Ռուսաստանի վերջին շրջանում ամենահարուստ 30 ընտանիքներից 4-ը հայեր էին՝ Աբամելիք-Լազարեւները՝ 45 միլիոն կապիտալով, Ղուկասովները՝ 15 միլիոն կապիտալով, Լիանոզովը՝ 10 միլիոն կապիտալով, եւ Մանթաշովները՝ 10 միլիոն կապիտալով։ Ընդ որում, այդ միլիոններն արտահայտված էին հստակ ոսկով, ոչ թե թղթով։ Բայց երբ ստեղծվեց Առաջին հանրապետությունը, բանակի ձեւավորման համար, գումար չկար։ Շատ քչերը … Read more

Թրամփի հայտարարությունը լիովին անընդունելի է. Գրենլանդիայի վարչապետ

Նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է ազգային անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը: «Այժմ Գրենլանդիայի շուրջ ռուսական և չինական նավեր են», – ասել է Թրամփը: Նրա կարծիքով՝ Եվրոպական միության շահերից ևս բխում է, որ Գրենլանդիան անցնի Միացյալ Նահանգների տիրապետության տակ:   Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն, … Read more