Շվեյցարիայում լեռնադահուկային առողջարանում պայթյուն է տեղի ունեցել. կա 40 զոհ

Հունվարի 1-ին Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրանս-Մոնտանա լեռնադահուկային առողջարանի բարում պայթյուն է տեղի ունեցել: Շվեյցարական լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհվել է մոտ 40 մարդ, վիրավորների թիվը հասնում է 100-ի։ Reuters-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Le Constellation բարում, որտեղ մարդիկ Ամանոր էին նշում։ Ներսում եղել է ավելի քան 100 մարդ։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ … Read more

Էդուարդ Սպերցյան․ 2025 թվականն առանձնահատուկ էր ինձ համար

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շնորհավորել է Ամանորի առթիվ: «Սիրելի՛ ընկերներ, շնորհավորում եմ նոր՝ 2026 թվականի առթիվ: Ցանկանում եմ մաղթել ամենակարևորը՝ թող ձեր կողքին միշտ լինեն սիրելի մարդիկ՝ առողջ ու երջանիկ։ Թող բոլորիդ երազանքներն իրականանան: Հիշեք՝ ամեն բան ձեր ձեռքում է, այդ պատճառով երբեք մի հանձնվեք։ Իհարկե, անցած տարին առանձնահատուկ … Read more

Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում հիշել է Բաքվում գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին

Հենրիխ Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում հիշել է Բաքվում գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Հայտնի հայ ֆուտբոլիստը ուղերձով դիմել է հայ ժողովրդին` նշելով, որ խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ «Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի … Read more

Տիրադավները և նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից, ինչպես շատ դեպքերում է եղել

Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձեւավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով. գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով (սա … Read more

2025թ. ամենակարևոր ծրագրերը ջրային կոմիտեի համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի համար 2025 թվականը նշանակալից է եղել. «Մեկնարկել են Վեդու ջրամբարի առաջին ջրալցման աշխատանքները։ Առաջիկայում ջրամբարը կհանձնվի շահագործման»,-նշել են կոմիտեից՝ ի պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցման։ Radar Armenia-ն հետաքրքրվել է՝ եղե՞լ են նոր ջրամբարների կառուցման ծրագրեր: Կոմիտեից նշեցին, որ այս տարվա ընթացքում մեկնարկել է 5 նոր ջրամբարի կառուցման ծրագիր, … Read more

Նոր տարվա գիշերը Բեռլինում մոտ 400 մարդ է ձերբակալվել | ՄԱՄՈՒԼ.ամ

Նոր տարվա գիշերը Բեռլինում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 400 մարդու, իսկ ավելի քան 20 իրավապահ մարմինների աշխատակիցներ վիրավորվել են հրավառությունից, հաղորդում է Tagesspiegel-ը՝ հղում անելով ոստիկանությանը։     Անցյալ Նոր տարվա գիշերը Բեռլինում հրավառությունների հարձակումներից վիրավորվել է ավելի քան 40 ոստիկան։ Այս տարի Բեռլինի ոստիկանությունը հունվարի 1-ի գիշերը տեղակայել է 4300 ոստիկանի, այդ թվում՝ հրավառության հետ կապված … Read more

Ղրղզստանը կկարողանա պարզեցված ընթացակարգով ապրանքներ տեղափոխել Հայաստանի տարածքով

Ղրղզստանի տրանսպորտի և կապի նախարարությունն ավարտել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի (ТРАСЕКА) բազմակողմանի թույլտվությունների համակարգին միանալու գործընթացը, որը կհեշտացնի ներքին ապրանքների մուտքը արտաքին շուկաներ, հաղորդում է Economist.kg-ն։ Նոր մեխանիզմի ներդրումը փոխադրողներին ազատում է բյուրոկրատական ​​քաշքշուկից։ Ընկերությունները երթուղու յուրաքանչյուր երկրի համար այլևս առանձին փաստաթղթեր ստանալու կարիք չունեն, ինչպես նախկինում պահանջվում էր երկկողմ համաձայնագրերով։ ТРАСЕКА-ի թույլտվությունը համապարփակ է. այն … Read more

Մախաչևի ռեկորդը գերազանցելու համար. Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ում

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է ապագայում քաշային կարգը փոխելու հեռանկարների մասին։ Fight Show-ին տված հարցազրույցում մարզիկը հստակեցրել է, թե քանի անգամ է ծրագրում պաշտպանել ապագա չեմպիոնական գոտին՝ մինչև նոր մարտահրավերների անցնելը։ Լրագրողի այն հարցին, թե քանի պաշտպանություն է անհրաժեշտ ավելի բարձր քաշային կարգ տեղափոխվելու մասին մտածելու համար, … Read more

Երգիչ Սևակ Ամրոյանը կրկին հայր է դարձել. լուսանկար — MediaNews

Երգիչ Սևակ Ամրոյանը կրկին հայր է դարձել: Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում արել՝ տեղեկացնելով այդ մասին: «Նոր տարվա հրաշքը մեր ընտանիքում 30.12.2025 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է նա: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Ամանորի գիշերը ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա ավելի քան 200 ԱԹՍ-ով

Ամանորի գիշերը ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա ավելի քան 200 անօդաչու թռչող սարքերով, ըստ նախագահ Զելենսկու, թիրախում են եղել էներգետիկ օբյեկտները։ Կիևն էլ հայտարարել է, թե հարվածներ է հասցրել Ռուսաստանի «կարևոր օբյեկտներին», այդ թվում՝ Կրասնոդարում գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանին ու Թաթարստանի Ալմետևսկայայի նավթավերամշակման գործարանին։ Մինչ այդ՝ տարեմուտի ուղերձում, Ռուսաստանի նախագահը հիմնականում խոսել է Ուկրաինայի … Read more