Էդուարդ Սպերցյան․ 2025 թվականն առանձնահատուկ էր ինձ համար

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շնորհավորել է Ամանորի առթիվ:

«Սիրելի՛ ընկերներ, շնորհավորում եմ նոր՝ 2026 թվականի առթիվ: Ցանկանում եմ մաղթել ամենակարևորը՝ թող ձեր կողքին միշտ լինեն սիրելի մարդիկ՝ առողջ ու երջանիկ։ Թող բոլորիդ երազանքներն իրականանան: Հիշեք՝ ամեն բան ձեր ձեռքում է, այդ պատճառով երբեք մի հանձնվեք։

Իհարկե, անցած տարին առանձնահատուկ էր ինձ համար։ Մենք իրականացրինք մեր երազանքը և չեմպիոն դարձանք հարազատ ակումբի հետ։ Մնացածը դեռ առջևում է։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրին աջակցության ու սիրո համար անցնող տարում։ Բոլորիդ մաղթում եմ լավ հանգստյան օրեր»,- տելեգրամյան ալիքում գրել է 25-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ վերջերս Էդուարդ Սպերցյանը ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Leave a Comment