🎥 Երեք կարմիր քարտ և թեժ վերջաբան․ Նապոլին Օլիմպիկոյում հաղթեց Լացիոյին

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց Հռոմի «Լացիոյի» դարպասը (2-0)։ Նեապոլցիների կազմում գոլերով աչքի ընկան Լեոնարդո Սպինացոլան և Ամիր Ռահմանին՝ համապատասխանաբար 13-րդ և 32-րդ րոպեներին։ Հանդիպման հետագա հատվածում գլխավոր մրցավար Դավիդե Մասան ստիպված եղավ երեք կարմիր քարտ ցույց տալ։ Նախ 81-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտը լքեց … Read more

Ռուսաստանցիները կարող են մինչև 20,000 ռուբլի տուգանքի ենթարկվել՝ զինվորական կոմիսարիատին տեղափոխության մասին չտեղեկացնելու համար

2026 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի նոր կանոնակարգ, որը պահանջում է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիները տեղեկացնեն զինվորական կոմիսարիատներին իրենց տեղափոխության մասին: Համապատասխան դաշնային օրենքը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նոր կանոնակարգի համաձայն, մշտական ​​բնակության վայրը երեք ամսից ավելի ժամկետով լքելու դեպքում պարտադիր կլինի զինվորական կոմիսարիատին տեղեկացնելը: Հիմնական փոփոխությունն այն … Read more

Վենեսուելայից մինչև Իրան․ կեղծ զուգահեռ․ Սուրեն Սուրենյանց

Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ Իրանում ընթացող բողոքի ակցիաների և Վենեսուելայի շուրջ զարգացումների ֆոնին, մի շարք վերլուծաբանների մոտ ձևավորել են այն տպավորությունը, թե ԱՄՆ նախագահը նախապատրաստում է հերթական ռազմական սցենարը՝ այս անգամ Իրանի ուղղությամբ։ Այդ ընկալումը, սակայն, ավելի շատ պայմանավորված է Թրամփի կոշտ և սադրիչ հռետորաբանությամբ, քան իրական ռազմաքաղաքական հաշվարկով։ Խոսելով Իրանում տեղի … Read more

Ահազանգեր են ստացվել տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ․ ՆԳՆ

Հասարակություն 04.01.2026 | 17:20 Հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ, հայտնում են ՆԳՆ-ից։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից … Read more

Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կբարձրանա • Tribune.am

Հունվարի 4-ի ցերեկը, ինչպես նաև 5-9-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20, իսկ ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևան քաղաքում հունվարի 4-ի ցերեկը և 5-9-ին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Միաժամանակ … Read more

Փրկարարներն անցած օրերին արգելափակումից դուրս են բերել 145 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային … Read more

Մահվան ելքով զանգվածային ավտովթար Ռոստովի մարզում․ զոհվել է 4 մարդ

Ռուսաստանի Ռոստովի մարզում՝ Մ4 «Դոն» մայրուղու վրա տեղի է ունեցել մահվան ելքով զանգվածային ավտովթար։ SHOT Telegram-ալիքի տվյալներով, պատճառը կարող էր լինել մերկասառույցը։ Ականատեսների վկայությամբ, բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների՝ Կարմիր Կոլոս գյուղի մոտակայքում։ Բեռնատարի վարորդը նաև մահացու վրաերթի է ենթարկել մի քանի աշխատողների։ Նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ։ Ըստ վարորդների, մայրուղին վերածվել է … Read more

Հայտնվում ենք ջունգլիներում, որտեղ ուժեղն անում է ինչ ուզում է, ինչը վատ նորություն է փոքր եւ ոչ ուժեղ պետությունների համար. Բենիամին Պողոսյան

«Իմ գնահատմամբ՝ կան եւ որոշակի նմանություններ, եւ զգալի տարբերություններ, սակայն, ամենակարեւոր նմանությունն, այսպես կոչված, խոշոր պետությունների կամ գերտերությունների կողմից պետական ազդեցության գոտիների ստեղծման հայեցակարգն է: Կարծես թե 21-րդ դարում դառնում է ընդունելի հայեցակարգ, որ յուրաքանչյուր գերտերություն կամ պետություն, որ առնվազն ձգտում է լինել գերտերություն, պետք է ունենա եւ ունի իր ազդեցության գոտին, որը սովորաբար իր … Read more

Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը զրահապատ մեքենայով տեղափոխել են Նյու Յորքի դատարան. CNN

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան. հայտնում է CNN-ը։ «Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ Մադուրոն այսօր պետք է ներկայանա թմրանյութերի և զենքի մեղադրանքով», – հաղորդել է հեռուստաալիքը։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Նիկոլաս Մադուրոն և … Read more