Aurora News | Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար: Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների … Read more

Խնդրում եմ նախապես գրանցվեք հղումով. Անահիտ Ավանեսյանը հանդիպումներ է նախատեսում բժիշկների և գործընկերների հետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ բժիշկների հետ հանդիպումներ է նախատեսում՝ առողջության ապահովագրության համակարգի գործարկման ընթացքում առաջացող հարցերին պատասխանելու համար: «Սիրելի’ բժիշկներ, գործընկերներ Առողջության ապահովագրության համակարգի գործարկման ընթացքում առաջացող ձեր հարցերին պատասխանելու համար` zoom առցանց հարթակի միջոցով հանդիպում եմ նախատեսում: Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ կհանդիպենք հունվարի 9-ին ժամը … Read more

Փաշինյանի գալուստը՝ Սուրբ Սարգիս եկեղեցի. Ճրագալույցի պատարագ՝ ուժայինների հսկա շարքերով

Նիկոլ Փաշինյանն իր կրոնական թափառախմբով այսօր երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում է մասնակցել Ճրագալույցի պատարագին: Նրա ներկայությամբ պատարագիչ քահանան հերթական անգամ զեղչել է Վեհափառ Հայրապետի անունը: Վեհափառի առաջնորդությամբ ծառայող Արարատյան հայրապետական թեմում առաջին անգամ չի հնչել Կաթողիկոսի սուրբծննդյան ուղերձը: Փոխարենը տիրադավ հռչակված Նավասարդ արքեպիսկոպոսի ուղերձն են ընթերցել հավատացյալների համար:  

Փաստաբանները Մադուրոյին և նրա կնոջն ազատ արձակման խնդրանքը կներկայացնեն ավելի ուշ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի փաստաբանները գրավի դիմաց ազատ արձակման միջնորդություն կներկայացնեն ավելի ուշ։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ «Նրանց փաստաբանները նշել են, որ միջնորդությունը կներկայացվի ավելի ուշ»,- հաղորդել է հեռուստաալիքը։ Փաստաբանները նաև հայտնել են, որ Մադուրոն առողջական խլնդիրներ ունի։

Գվարդիոլան կհեռանա Մանչեսթեր Սիթիից․ ակումբն ու մարզիչը համաձայնության են եկել

Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Topskills Sport UK-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մանչեսթերյան գրանդը և իսպանացի մասնագետը փոխադարձ համաձայնության են եկել մրցաշրջանի ավարտից հետո իրենց համագործակցությունը դադարեցնելու հարցում։ «Քաղաքայինների» նոր գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը Էնցո Մարեսկան է, որը հունվարի 1-ին հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի … Read more

Ես անմեղ եմ, ես չեմ ընդունում մեղադրանքը. Մադուրոն՝ Նյու Յորքի դատարանում

Վենեսուելայի տապալված ղեկավար Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դաշնային դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում ԱՄՆ իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքներով, որոնք վերաբերում են նարկոահաբեկչության դավադրությանը, կոկաինի ներմուծման դավադրությանը, ինչպես նաև ինքնաձիգների և պայթուցիկ սարքերի ապօրինի պահմանն ու օգտագործման դավադրությանը։ «Ես անմեղ եմ։ Ես չեմ ընդունում մեղադրանքը։ Ես արժանապատիվ մարդ եմ»,-նշել է Մադուրոն դատավոր Ալվին … Read more

«Ազգային առաջնորդ չկա, ինքնասիրահարված ինֆանտիլ ջեբկիրների հավաքածու է». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չէ, այս ազգը լրիվ անհույս ա։ Անգրագետ ու ժամանակավրեպ կերպով վարեցին Արեւմտյան Հայաստանի ազգային-ազատագրական պայքարը, ստացան Եղեռն ու դատարկված Հայոց լեռնաշխարհ, բայց հարյուր տարվա մեջ այդպես էլ չցանկացան վերլուծել ու մոդելավորել իրենց սխալները, որ երբեք չկրկնեն։ 1988 թվականի շարժման արդյունքում սկզբում դատարկվեց ոչ միայն բուն Ադրբեջանը հայերից, այլև ողջ Դաշտային … Read more

Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Ճրագալույցի սուրբ պատարագին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հունվարի 5-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող Ճրագալույցի սուրբ պատարագին։ Այս մասին տեղեկացրել է վարչապետը, Ֆեյսբուքի իր էջում հրապարակելով տեսանյութ։

Մադուրոն Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, այսօր առաջին անգամ կանգնել են Նյու Յորքի դատարանի առաջ։ Նրանց չորս մեղադրանք է ներկայացված, այդ թվում՝ թմրանյութերի միջոցով ահաբեկչության հովանավորման։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Մադուրոն առաջադրված բոլոր մեղադրանքներով դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։ Սիլիա Ֆլորեսը, որը նրա հետ ձերբակալվել էր շաբաթավերջին, նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել։ … Read more

2025թ. «Հայաստան-Արցախ հիմնադրամը» Հայաստանին մատակարարել է 41 միլիոն դոլարի, իսկ Լիբանանին՝ 4 միլիոն դոլարի դեղամիջոցներ

2025 թվականի ընթացքում «Հայաստան-Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) նվիրաբերել է ընդհանուր արժողությամբ 45 միլիոն դոլարի կենսական նշանակության դեղամիջոցներ՝ 41 միլիոն դոլարի Հայաստանին և 4 միլիոն դոլարի Լիբանանին։ Այս դեղամիջոցներն ու բժշկական պարագաները տարվա ընթացքում ուղարկվել են ծովային և օդային ճանապարհով՝ 30 առանձին առաքումներով։ «Մենք բարձր ենք գնահատում մի շարք խոշոր ամերիկյան ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների կողմից արժեքավոր … Read more