Գվարդիոլան կհեռանա Մանչեսթեր Սիթիից․ ակումբն ու մարզիչը համաձայնության են եկել

Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Topskills Sport UK-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մանչեսթերյան գրանդը և իսպանացի մասնագետը փոխադարձ համաձայնության են եկել մրցաշրջանի ավարտից հետո իրենց համագործակցությունը դադարեցնելու հարցում։

«Քաղաքայինների» նոր գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը Էնցո Մարեսկան է, որը հունվարի 1-ին հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Իտալացի մասնագետը քաջատեղյակ է «Մանչեսթեր Սիթիի» խաղային փիլիսոփայությանը․ նա աշխատել է ակումբի երիտասարդական թիմում, իսկ ավելի ուշ եղել է Պեպ Գվարդիոլայի օգնականը։

«Մանչեսթեր Սիթին» դեռևս բանակցություններ չի սկսել Մարեսկայի հետ, սակայն այս պահին նա համարվում է Գվարդիոլային փոխարինելու հիմնական հավակնորդը։

Leave a Comment