
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, այսօր առաջին անգամ կանգնել են Նյու Յորքի դատարանի առաջ։ Նրանց չորս մեղադրանք է ներկայացված, այդ թվում՝ թմրանյութերի միջոցով ահաբեկչության հովանավորման։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Մադուրոն առաջադրված բոլոր մեղադրանքներով դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։ Սիլիա Ֆլորեսը, որը նրա հետ ձերբակալվել էր շաբաթավերջին, նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել։
Մադուրոն դատարանին ասել է, որ ինքը շարունակում է մնալ Վենեսուելայի առաջնորդը։
Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 17-ին։
Լրատվամիջոցները, հղում անելով Վենեսուելայի առաջնորդի փաստաբանին, նաև հաղորդել են, որ Մադուրոն դեռևս գրավի դիմաց ազատ արձակվելու դիմում չի ներկայացրել, սակայն դա կարող է տեղի ունենալ ավելի ուշ։