ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով արտակարգ նիստ կանցկացնի երկուշաբթի օրը՝ հունվարի 12-ին, ըստ կազմակերպության ժամանակացույցի։ Հանդիպումը խնդրել է Ուկրաինան։ ՄԱԿ-ում երկրի մշտական ​​ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը ուրբաթ օրը համապատասխան հարցում է ուղարկել ՄԱԿ-ի նախագահին (Սոմալի), նշելով «աննախադեպ ռուսական հարձակումները քաղաքացիական անձանց դեմ»։ Մոսկվայի պարզաբանումն է, որ ռուսական զորքերը Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերի ժամանակ չեն թիրախավորում … Read more

Թրամփը ձգտում է ներդրումներ կատարել Վենեսուելայում․ նավթային ընկերությունները զգուշությամբ են վերաբերվում ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կոչ է արել խոշոր նավթային ընկերությունների ղեկավարներին ներդրումներ կատարել Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ: Թրամփը ցանկանում է, որ նավթային ընկերությունները Վենեսուելայում ներդնեն առնվազն 100 միլիարդ դոլար, սակայն ընկերությունները մինչ այժմ զգուշությամբ են վերաբերվում նախագահի նախաձեռնությանը։ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը մասնակցել են Exxon Mobil, ConocoPhillips, Chevron, Halliburton և այլ էներգետիկ ընկերությունների ղեկավարներ: … Read more

Փաշինյան․ Բարենորոգմանը միացած քահանաներն արդեն 16-ն են

10 հունվարի 2026 – 10:21 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀԱԵ բարենորոգմանը միացած քահանաների թիվնարդեն 16 է։ Նա հորդորել է պաշտպանել այդ քահանաներին: «Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը եւ հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական … Read more

Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News Հունվարի 10-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը, Վարդենյաց, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար բաց են։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, … Read more

Խոշոր ավտովթար՝ Եղվարդ–Երևան ճանապարհին, կան վիրավորներ

Եղվարդ–Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, կան տուժածներ ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 9-ին, ժամը 20։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական … Read more

Հանրապետության մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 10-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը, Վարդենյաց, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար բաց են։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:   Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։   Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, … Read more

Պառակտիչն ունի մեկ նպատակ` քանդել-ոչնչացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իսկ նրան միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ․ Աբրահամյան

Պառակտիչը, որը երկրում ունի կառավարչի կարգավիճակ, ունի մեկ նպատակ` քանդել-ոչնչացնել երկրում համերաշխություն, միասնություն և ամրություն ապահովող հիմնական ինստիտուտը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Նրան միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու: Թե այն հոգևոր առումով ինչ … Read more

Վարչապետը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միացած քահանաների թվի ավելացման մասին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը 16 է, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա «եղբայրական աջակցության խոսքեր» է փոխանցել Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ «Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։ Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, … Read more

Եվրամիությունը Սիրիային կհատկացնի ավելի քան 700 միլիոն դոլար

Եվրամիությունը 2026-2027 թվականներին Սիրիային կհատկացնի 722 միլիոն դոլար՝ հետպատերազմյան վերակառուցման և մարդասիրական օգնության համար։ Այս մասին Դամասկոսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ միասին նա այցելել է Արաբական Հանրապետություն և հանդիպել  ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ «Սիրիայի վերակառուցման կարիքները հսկայական են. ես դա տեսել եմ իմ աչքերով», … Read more

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը պատասխանել է ԿԳՄՍ նախարարին

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը պատասխանել է ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը պատասխանել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը դահուկորդ Միքայել Միքայելյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Անդրադառնալով հայ դահուկորդի՝ Իտալիայում կայացած Tour de Ski մրցաշարի ժամանակ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը փակելուն ու տուգանվելուն, նախարարը լրագրողների հետ հանդիպմանը նշել … Read more