Կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից

Կանոնական դաշտ վերադառնալու մի քանի հորդորներից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Մայր Աթոռի հաղորդագրությունում նշվում է. «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ … Read more

Ելնելով հավատարմության ուխտից իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին․ Տեր Կարապետ քահանա

Տեր Կարապետ քահանա Ստեփանյանը գրում է․  «Տե՜ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա Քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է Քո աչքերին։ (Եսայի 38.3) Ելնելով հավատարմության ուխտից, միանալով հոգևոր եղբայրներիս՝ իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին: Բոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրու մեր ժողովրդի երբեմնի … Read more

Զելենսկին Ռուսաստանին վերջնաժամկետ է ներկայացրել՝ խաղաղության ծրագրին արձագանքելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի հունվարի վերջին ստանալ Ռուսաստանի պատասխանը խաղաղության 20 կետանոց ծրագրի վերաբերյալ։ Նա այս մասին հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ մինչև ամսվա վերջ հույս ունի հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կամ ԱՄՆ-ում, կամ Դավոսի (Շվեյցարիա) Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ քննարկելու ԱՄՆ-ի կոնկրետ պարտավորությունները ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ … Read more

Երևանում այսօր սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News Երևանում հունվարի 10-ի և 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 10-ի ցերեկը , 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ի … Read more

Միացյալ Նահանգները կրկին աջակցություն է հայտնել Իրանի ցուցարարներին

Վաշինգտոնն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին՝ Իսլամական Հանրապետությունում ընթացող ցույցերի ֆոնին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իրանական որոշ քաղաքներ անցել են ցուցարարների վերահսկողության տակ: Նա նախազգուշացրել է՝ եթե ուժայինները սպանեն իրանցի ցուցարարներին, Միացյալ Նահանգները ցավոտ հարված կհասցնի Իսլամական Հանրապետությանը: Իրանում բողոքի … Read more

«Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից»․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրառումը. «Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից, քանի որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ:Հետևաբար Գևորգ սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:Իսկ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է մնալ անառակության և դավաճանության սպասավոր և պիտի ազատի վեհարանը իր ապօրինի ներկայությունից»։ Աղբյուրը`   Ռուբեն Ռուբինյան

Տասնյակ հոգևորականներ իրենց հավատարմությունն են հայտնել Սուրբ Էջմիածնին

Տասնյակ հոգևորականներ վերահաստատել են իրենց հավատարմությունը Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոսին աջակցություն հայտնած Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին միացել են նաև քահանաներ Սեբեոս Գալաչյանը, Հակոբ Իսահակյանը, Մաղաքիա Գևորգյանը, Սիմոն Տեր-Մկրտչյանը, Հովնան Գևորգյանը, Արծրուն Միքայելյանը, Բաբկեն Ստեփանյանը, Վարուժան Տերտերյանը, Մուշե Վահանյանը, Նահապետ Կարապետյանը, Թադևոս Տերտերյանը, Նարեկ Սարգսյանը, Մասիս Շահինյանը, Մակար … Read more

Մասյացոտնի թեմի առաջնորդն ազատվել է պաշտոնից

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի (Արարատի մարզ) առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ «‎Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»‎,- նշված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական … Read more

Եկեղեցու Բարենորոգումն անկասելի է, գլորվող ձնագնդի նման օրեցօր ավելի է մեծանալու ու ծավալվելու՝ ինչպես 2018թ-ի հեղափոխությունը․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբոուք»-ի իր էջում գրել է․ 🛑 Եկեղեցու Բարենորոգումն անկասելի է, գլորվող ձնագնդի նման օրեցօր ավելի է մեծանալու ու ծավալվելու՝ ինչպես 2018թ-ի հեղափոխությունը։‼️ Հարգանքներս և աջակցությունս եմ հայտնում վերջին ժամերին Եկեղեցու Բարենորոգմանը միացած հոգևորականներին: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ