Վարչապետը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միացած քահանաների թվի ավելացման մասին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը 16 է, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա «եղբայրական աջակցության խոսքեր» է փոխանցել Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։

«Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։ Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել եւ պաշտպանել Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»,- գրել է վարչապետը։

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական ​​և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կան կալանավորված հոգևորականներ։

Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:

Leave a Comment