Խոշոր ավտովթար՝ Եղվարդ–Երևան ճանապարհին, կան վիրավորներ

Եղվարդ–Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, կան տուժածներ

Խոշոր ավտովթար՝ Եղվարդ–Երևան ճանապարհին, կան վիրավորներ


ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 9-ին, ժամը 20։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։


Shamshyan.com–ի հաղորդմամբ, վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։


Leave a Comment