Ութ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ և ապօրինի կալանքի 64-րդ օրն է։ ՈՒթ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ նաև գործող իշխանությունների քաղաքական սնանկության, իրավական անկարողության և բարոյական պատասխանատվության բացակայության ուղիղ արտացոլումն են։ Հացադուլը բժշկության մեջ երբեք չի դիտարկվում որպես քմահաճություն։ … Read more

Ցուցմունք չէի տվել, բայց ՔԿ ղեկավարն ասում է՝ ձեր ցուցմունքների մեջ էական տարբերություն կա․ Քոչարյան

Ես կոնկրետ իմ օրինակի վրա կարող եմ ասել` ակնհայտ ապօրինի ձևով փորձել են  առերեսում կազմակերպել բանտում ինձ հետ։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ: «Ես ընդհանրապես ցուցմունք չեմ տվել։ Ինձ հետ փորձում են առերեսում անել և Քննչական Կոմիտեի ղեկավարը սկսում է հետևյալ կերպ․ «քանի որ ձեր ցուցմունքների մեջ կա էական … Read more

Հունվարի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Դեղատան փողոց 4 շենք, Չայկովսկու փողոց 15, 30, 34 առանձնատներ, Ֆիրդուսի փողոց 52-80 առանձնատներ, Բուզանդի փողոց 1 շենք, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Քեռու փողոց 35, 37, 39, 52/1, … Read more

Կին ոստիկանն արդեն իսկ հերոս է՝ կրելով զենք և տղամարդկանց հետ ծառայում հավասարը հավասարի նման․ Արմինե Վարդանյան

Iravaban.net-ը շարունակում է «Ոստիկան հայուհիներ» նախագիծը, որի շրջանակներում զրուցել ենք ՀՀ ՆԳ նախարարության չորս հենասյուներից մեկի՝ ոստիկանության պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի 2-րդ վաշտի պարեկ ոստիկանության լեյտենանտ Արմինե Վարդանյանի հետ։ Պարեկային ծառայության մասին Արմինեն տեղեկացել է գովազդներից և միանգամից որոշում է կայացրել՝ առանց երկար մտածելու․ «Ցանկությունս մեծ էր ընդունվելու, բարեփոխումների մի մասը … Read more

ԱԺ-ում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է կոնֆլիկտային մթնոլորտ. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին ԱԺ շենքից հեռացնելու կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև. «Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր … Read more

«Կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք դեմ են Գրենլանդիայի վերաբերյալ պահանջներին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է առևտրային սահմանափակումներով այն երկրներին, որոնք դեմ են Վաշինգտոնի կողմից Գրենլանդիայի նկատմամբ պահանջներին։ «Ես կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի հարցում, քանի որ մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման … Read more

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը անդրադարձել է հայ գեղասահորդների վիզաների հարցին

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Շեֆիլդում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկների չմասնակցելու պատճառներին և վիզաների տրամադրման գործընթացին։ «Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։ Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից … Read more