Zham.am | «Տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, «կափարիչս» թռավ, պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու»,

19 Հունվար, 2026 22:15 168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հաղորդման ընթացքում Արմեն Աշոտյանը խոսեց իր և ընտանիքի նկատմամբ իրականացված հոգեբանական ճնշումների, ինչպես նաև իր կյանքի ծանր ու անձնական դրվագների մասին։ «Երեխաներիս, կնոջս, ծնողներիս վրա կար ատելություն, ոհմակային «դիշովկեքի» հարձակում»։ Վերջին տարիներին իր կողմից հնչեցվող … Read more

Սահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերությունները

Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ գործող իշխանության քայլերը վաղուց դուրս են եկել առանձին հայտարարությունների կամ քաղաքական սուր հռետորաբանության շրջանակներից։ Դրանք աստիճանաբար վերածվում են համակարգված ճնշման, որի մեջ արդեն ներգրավվում է նաև արդարադատության համակարգը։ Գործ ունենք ոչ միայն քաղաքական, այլև ինստիտուցիոնալ վտանգավոր գործընթացի հետ, որտեղ թիրախում հայտնվել է ազգային ինքնության առանցքային հիմնասյուներից մեկը։   Կառավարության կողմից Եկեղեցու … Read more

Արգելափակումից դուրս է բերվել 128 տրանսպորտային միջոց, 254 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News Հունվարի 16-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 128 տրանսպորտային միջոց … Read more

Զինված բախում Կոլումբիայում. կա մոտ 30 զոհ

19 Հունվար, 2026 9:58 Միջազգային Կոլումբիայում ձախակողմյան պարտիզանական խմբավորման առնվազն 27 անդամ է սպանվել երկրի հարավ-արևմուտքում գտնվող ջունգլիների շրջանի վերահսկողության համար մրցակից խմբակցության հետ բախումների ժամանակ։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով տեղական ռազմական աղբյուրներին։ Հաղորդագրության համաձայն՝ վերջին ամիսներին ամենաուժեղ մարտերը տեղի են ունեցել Գուավիարե նահանգի Էլ Ռետորնո գյուղական վայրերում, … Read more

ԱԺ հերթական նիստը` ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի հերթական նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

TRIPP նախագծով ՀՀ սահմաններին կներդրվեն բարձր տեխնոլոգիաներ – Նորություններ 19.01.2026

Լուսանկարը` primeminister.am «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախաձեռնության շրջանակներում Հայաստանը նախապատրաստվում է սահմանային և մաքսային հսկողության համակարգերի արմատական տեխնոլոգիական վերազինմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՏ, արհեստական բանականության և հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ նորագույն լուծումները կկիրառվեն ոչ միայն նոր տարանցիկ ուղիներում, այլև հանրապետության բոլոր անցակետերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում։ Ենթակառուցվածքների … Read more

Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել եվրոպական երկրների նկատմամբ, մինչև Գրենլանդիայի շուրջ գործարք լինի

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանող եվրոպական մի շարք երկրների համար 10 տոկոս մաքսատուրք կսահմանվի, որն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ մաքսատուրքը կվերաբերի Դանիային, Նորվեգիային, Շվեդիային, Ֆրանսիային, Գերմանիային, Միացյալ Թագավորությանը, Նիդեռլանդներին և Ֆինլանդիային և … Read more

ՀԷՑ-ը հայտնել է հունվարի 19-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

Հունվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։ Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Դեղատան փողոց 4 շենք, Չայկովսկու փողոց 15, 30, 34 առանձնատներ, Ֆիրդուսի փողոց 52-80 առանձնատներ, Բուզանդի փողոց 1 շենք, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Քեռու փողոց 35, 37, 39, 52/1, 58, 58/1 շենքեր … Read more