
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է առևտրային սահմանափակումներով այն երկրներին, որոնք դեմ են Վաշինգտոնի կողմից Գրենլանդիայի նկատմամբ պահանջներին։
«Ես կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի հարցում, քանի որ մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։