«Վանն» ու «Նոան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրի խաղում չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Չարենցավանի «Վանի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: «Նոան» (13 խաղ) 23 միավորով 5-րդն է, «Վանը» (15 խաղ) 6-րդն է՝ 21 միավոր։   Հետևեք … Read more

Առաջին ֆուտբոլիստը, որը 2-ական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի ու Լիբերտադորեսի գավաթի հաղթող

Բրազիլացի պաշտպան Դանիլոն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը 2-ական անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան և Լիբերտադորեսի գավաթը։ Այս մասին հաղորդում է Yahoo Sports-ը: Դանիլոն 2016 և 2017 թվականներին ակումբային գլխավոր եվրագավաթը նվաճել էր Մադրիդի «Ռեալի» կազմում, իսկ 2011-ին «Սանթոսի» ու այս տարի՝ «Ֆլամենգոյի» հետ դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր: Ի դեպ, «Պալմեյրասի» դեմ բրազիլական … Read more

Փողը չպետք է խնդիր լինի. Կոսը «TRIPP-ի մեխանիզմների մասին` պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին

ԵՄ-ն TRIPP նախագծի շուրջ քննարկումներ է տանում թե հայկական, թե ամերիկյան, թե ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ՝ պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ բացառիկ մանրամասներ է հայտնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա  Կոսը։ Ի պատասխան հարցի՝ ԵՄ-ն պատրա՞ստ է աջակցել տրանսպորտային հաղորդակցությանը քաղաքական առումով և տեխնիկապես՝ լոգիստիկա, անվտանգության ստանդարտներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է․ «42 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը Միացյալ … Read more

Հրդեհի ահազանգ Վերիշեն գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Դեկտեմբերի 2-ին, ժամը 03։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ գերեզ¬մանատան ճանապարհին, կուտակած ճյուղեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վերիշեն գյուղի 13-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է 03:35-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Hyundai» … Read more

Վերիշեն գյուղում ավտոմեքենաներ են այրվել

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 03։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ գերեզմանատան ճանապարհին, կուտակած ճյուղեր են այրվում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ Վերիշեն գյուղի … Read more

Լիտվան և Բելառուսը միմյանց մեղադրում են օդային տարածքը խախտելու մեջ

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հայտարարել, որ նախորդ օրը հյուսիսարևմտյան Գրոդնո քաղաքում ընկել է  տեսախցիկով փոքր անօդաչու թռչող սարք։ Բելառուսի իշխանությունները պնդում են, որ դրանք «ծայրահեղական բնույթի  տպագիր նյութեր» են նետել և անօդաչու թռչող սարքը արձակվել է Լիտվայի Կապչամյեստիս գյուղից, որը գտնվում է Լիտվայի, Լեհաստանի և Բելառուսի սահմանների հատման … Read more

Մալդոնադո նահանգի Պունտա դել Էստե քաղաքում բացվելու է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն աշխատանքային այց է կատարել Մալդոնադո նահանգ և հանդիպում ունեցել նահանգապետ Միգել Աբեժայի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Գոհունակությամբ են նշել, որ առաջիկայում Մալդոնադո նահանգի Պունտա դել Էստե քաղաքում բացվելու է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը:

Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները: Տվյալները ներկայացվել են 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ:   Տղամարդկանց ցանկը գլխավորում է Շանթ Սարգսյանը, առաջին եռյակը եզրափակում է Ռոբերտ Հովհաննիսյանը:   Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը, առաջին եռյակը եզրափակում է Մարիամ Մկրտչյանը:   Հայաստանի 10 լավագույն … Read more

Հավատարիմ ենք Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

2 Դեկտեմբեր, 2025 20:03 Դեկտեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանի, վերահաստատեցին իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի … Read more

Ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառուցվել, ենթակայանների տարածքներն էլ դեռ արոտավայր են․ Ռոբերտ Կադարյան

Հասարակություն 2 Դեկտեմբեր, 2025 20:01 «Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Կովկասյան էլեկտրահաղորդման ծարգիրը KfW բանկի կողկից տրամադրվող վարկային միջոցներ է, որը հաստատվել է 2015թ.-ին, և որի վարկային միջոցներով պետք է կառուցվեր 400/220կՎ Դդմաշեն ենթակայանը, մոտ 100կմ 400կՎ և 7կմ 500կՎ … Read more