Վերիշեն գյուղում ավտոմեքենաներ են այրվել


Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 03։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ գերեզմանատան ճանապարհին, կուտակած ճյուղեր են այրվում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ Վերիշեն գյուղի 13-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:


 


Հրդեհը մեկուսացվել է 03:35-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան և կից կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան և հետևի հատվածը՝ մասամբ:

Դիտումների քանակ4

Leave a Comment