Տարեցների համար նախատեսված 55 ներգնա շրջագայությանը մասնակցել է 1100 մարդ՝ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից

«Տարեցներին ուղղված սոցիալական  աջակցության ծառայություններ» ծրագրով օգոստոսի 19-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 55 ներգնա շրջագայություն, որին մասնակցել է շուրջ 1100 տարեց՝ բոլոր 12 վարչական շրջաններից:Քաղաքապետարանում ամփոփվել են ծրագրի արդյունքները: Ընտրված ուղղություններն էին՝ Սևանավանք, Տաթև, Էջմիածին, Խոր Վիրապ-Նորավանք, Ստեփանավան-Դենդրոպարկ, Գառնի-Գեղարդ, Դիլիջան-Պարզ լիճ-Հաղարծին, Մուղնի-Սաղմոսավանք, Ծաղկեվանք: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված … Read more

«Հավանաբար տիկին Ավանեսյանը չգիտի, որ Հայաստանում կա «Հանրային ծառայության մասին» օրենք»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Անահիտ Ավանեսյանն այսօր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ջումայանին։Հավանաբար տիկին Ավանեսյանը չգիտի, որ Հայաստանում կա «Հանրային ծառայության մասին» օրենք, և այդ օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետով պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում արգելվում է ընդունվել աշխատանքի այն գործատուի … Read more

Քննարկվել են ՀՀ-Իրաք զբոսաշրջային կապերի խթանման ուղիները

1 դեկտեմբերի 2025 – 16:59 AMT PanARMENIAN.Net – Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացրել է, որ կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ընդունել է Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ ալ Շեյխլիին` քննարկվել են ՀՀ-Իրաք զբոսաշրջային կապերի խթանման ուղիները։ Հանդիպման ժամանակ ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում ընթացիկ ծրագրերը և քննարկվել են համագործակցության մի շարք առանցքային ուղղություններ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել … Read more

AZAL-ի օդանավի խոցման հետ կապված Բաքուն Մոսկվային 4 պահանջ է ներկայացրել․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական AZAL-ի օդանավի խոցումից հետո առաջացել են որոշակի հույզեր և թյուրըմբռնումներ, սակայն պաշտոնական Բաքվի մտահոգությունները քննարկվել են Դուշանբեում ղեկավարության մակարդակով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաջիևը նշել է, որ Բաքուն Մոսկվայից … Read more

Աշխատանքից ազատված փոխնախարարը նոր պաշտոն է ստացել

1 Դեկտեմբերի, 2025 Արտակ Ջումայանը պաշտոնապես նշանակվեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ ArmLur.am-ը դեռ վաղ էր հայտնել, որ Արտակ Ջումայանը 2025 թվականի դեկտեմբերի 1-ից կազատվի Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից և նրան նոր պաշտոն կտան։  

Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ. ինչ է հայտնաբերվել նրա մոտ՝ ՔԿՀ այցի ժամանակ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կողմից Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ ՎԻՎՕ 186-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել, ՔԿԾ-ն, որում ասվում է. «Բացի այդ՝ համապատասխան միջնորդություն է ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ նրա … Read more

Նոր քրեական գործ՝ Գրիգորի Խաչատուրովի դեմ. միջպետական հետախուզում է հայտարարվել

«Ազատություն». Նոր քրեական գործ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ: Իրավապահները միջպետական հետախուզում են հայտարարել երկրից գործերով բացակայող Խաչատուրովի նկատմամբ: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրերս, երկու հոդվածով: 48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով: Քննչականը գեներալին կալանավորելու միջնորդություն … Read more

Փաշինյանին միացած Առաքել սրբազանի ցուցմամբ պատարագի ընթացքում չի զեղչվել կաթողիկոսի անունը Փաշինյանին միացած Առաքել սրբազանի ցուցմամբ պատարագի ընթացքում չի զեղչվել կաթողիկոսի անունը

Փաշինյանին միացած Առաքել սրբազանի ցուցմամբ պատարագի ընթացքում չի զեղչվել կաթողիկոսի անունը Փաշինյանին միացած Առաքել սրբազանի ցուցմամբ պատարագի ընթացքում չի զեղչվել կաթողիկոսի անունը

Մակրոնը մեկ նախադասությամբ մեկնաբանել է Զելենսկիի հետ հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Х սոցիալական ցանցի իր էջում մեկ նախադասությամբ մեկնաբանել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի Փարիզ այցը։ «Խաղաղության համար աշխատանքը շարունակվում է»,- գրել է Ֆրանսիայի առաջնորդը՝ կցելով Զելենսկիի հետ լուսանկար։ Դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Զելենսկին և նրա կինը՝ Ելենան, ժամանել են Ֆրանսիա՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման համար։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, … Read more

Յուրչենկո․ Առաջին հերթին Սպերցյանը մտածում է իր ընտանիքի մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կարծիք է հայտնել ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղի մասին ու գնահատել եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականությունը։ «Սպերցյանը ոսկե տղա է ու մեծ տաղանդ։ Նա գնում է իր ճանապարհով։ Հնարավոր է` նրան վիճակված է խաղալ Եվրոպայում, հնարավոր է՝ ոչ։ Էդուարդը պայծառ գլուխ ունի։ Նա մտածում է ոչ միայն իր … Read more