Լիտվան և Բելառուսը միմյանց մեղադրում են օդային տարածքը խախտելու մեջ

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հայտարարել, որ նախորդ օրը հյուսիսարևմտյան Գրոդնո քաղաքում ընկել է  տեսախցիկով փոքր անօդաչու թռչող սարք։

Բելառուսի իշխանությունները պնդում են, որ դրանք «ծայրահեղական բնույթի  տպագիր նյութեր» են նետել և անօդաչու թռչող սարքը արձակվել է Լիտվայի Կապչամյեստիս գյուղից, որը գտնվում է Լիտվայի, Լեհաստանի և Բելառուսի սահմանների հատման կետում, հաղորդում է BBC-ին։

Լիտվայի իշխանությունները հերքում են մեղադրանքները, թե հետախուզական դրոն են ուղարկել Բելառուսի տարածք։

Իր հերթին երկուշաբթի օրը Լիտվան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է, որ Վիլնյուսի օդանավակայանը շաբաթ օրը կրկին ժամանակավորապես փակվել է մոտակայքում օդապարիկների առկայության պատճառով։

Լիտվայի իշխանությունները պնդում են, որ այդ օդապարիկները մաքսանենգների կողմից օգտագործվում են Լիտվա ծխախոտ ուղարկելու համար  և Բելառուսի իշխանությունները աչք են փակում դրա վրա։

Leave a Comment