Գարեգին Երկրորդը հուզվել է Մարսելի հայերի ջերմ ընդունելությունից. միաբանության և պայքարի ուղերձ

Մարսելում է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Մինչ իշխանամերձ հարթակներում տարածվում է մի տեսանյութ, որում լսվում է՝ ինչպես է մի կին ամոթանք տալիս Գարեգին Երկրորդին, Վեհափառին դիմավորած մարդկանց հրապարակած մյուս տեսանյութերում բոլորովին ուրիշ ձայներ են: Հայ համայնքը «Վեհափառ» վանկարկելով է դիմավորել կաթողիկոսին՝ նրանից օրհնություն խնդրելով ճանապարհել Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցի: Հայրապետական պատգամում վեհափառը կրկին Արցախի ու արցախցիների … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի․ Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ապահովագրական ընկերությունների մի խումբ ներկայացուցիչների։Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքին վերաբերող իրենց դիտարկումները, առաջարկները և առկա մտահոգությունները։ Քննարկվել են ապահովագրական դաշտում առկա խնդիրները, դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները, ինչպես նաև համակարգի կայուն իրականացումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։Նախագահը կարևորել է մասնագիտական համայնքի ներգրավվածությունը և … Read more

Եղեգնաձորի աղբավայրը շարունակում է ծխալ․ բնապահպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News Իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է․ «Եղեգնաձորի աղբավայրը հենց հիմա շարունակում է ծխալ, ինչպես միշտ։ Այս խնդրին անհնար է լուծում չլինի։ Վստահ եմ, որ տերեւ չայրելու քարոզ իրականացնում են, այս ծխի ֆոնին»։ —00—ԼԱ

ՔԿԱԳ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում տեղադրված ՀՀ կառավարությունը 2021 թ․-ի հուլիսի 22-ի նոր որոշումը, ըստ որի   սահմանվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը՝ համաձայն հավելվածի:  Որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ N 1188-Ն որոշման 1-ին կետով հաստատված … Read more

Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե ինքը կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաջորդ նախագահը։ ՀՖՖ ղեկավարության հասցեին քննադատությունների ֆոնին քննարկվում են նոր նախագահի տարբեր թեկնածուների անուններ, որոնց թվում շրջանառվում է նաև Սիսակ Գաբրիելյանի տարբերակը, որը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի … Read more

Ձերբակալվել և ազատ է արձակվել Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը․ ԶԼՄ

Գյումրիում ի աջակցություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ակցիայի գործով ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը ձերբակալվել են, հայտնում է «Փաստինֆո»-ն։ Թերթին ՔԿ-ից հայտնել են, որ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է։ Գյումրիի քաղաքապետարանի … Read more

Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքներն իրականացնելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը 2025 թ.-ի դեկտեմբերի 8-12-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «TRIPP» նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները Fieldfisher LLP իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի … Read more

Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է. պատգամավորին առավելագույնը 12 տարվա ազատազրկում է սպառնում

Պատգամավոր Հովիկ Աղազարյանին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում մեղսագրվող արարքների հաստատվելու դեպքում: Դատարան գնացած գործով պարզվել է, որ պատգամավորը 200 հազար դոլար է պահանջել առանց կարանտինի 150-200 հազար մանր եղջերավորներ արտահանելու միջնորդության և 23 հազար դոլար՝ դպրոցին պատկանող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերը

5 Դեկտեմբեր, 2025 19:21 Քաղաքականություն ԱՄՆ-ը զգուշացրել է եվրոպական դաշնակիցներին, որ կարող է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի որոշակի համակոորդինացիոն մեխանիզմներին, եթե Եվրոպան մինչև 2027 թվականը իր վրա չվերցնի դաշինքի պաշտպանական ծախսերի զգալի մասը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի ուղերձը փոխանցվել է … Read more

Ձերբակալություններ՝ Գյումրիի քաղաքապետարանում

Հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական վարույթի շրջանակում ևս 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Տեղեկությունը հայտնում են Քննչական կոմիտեից: Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է առաջադրվել Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանին, ով այս պահին փոխարինում է կալանավորված աներոջը՝ Վարդան Ղուկասյանին: Առաքելյանը ձերբակալված չէ: Նոր մեղադրանք է առաջադրվել նաև Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, ով … Read more