ՔԿԱԳ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում տեղադրված ՀՀ կառավարությունը 2021 թ․-ի հուլիսի 22-ի նոր որոշումը, ըստ որի   սահմանվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը՝ համաձայն հավելվածի: 

Որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

N 1188-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի աղյուսակի՝

1) 4-րդ կետում «30000», «20000» և «10000» թվերը փոխարինել համապատասխանաբար՝ «50000», «30000» և «20000» թվերով,

2) 7-րդ կետում «100000» թիվը փոխարինել «200000» թվով,

3)  9-րդ կետում «40000» թիվը փոխարինել «80000» թվով,

4) 10-րդ կետում «60000» թիվը փոխարինել «100000» թվով,

5) 11-րդ կետից հետո լրացնել 12-րդ կետ՝ հետևյալ  բովանդակությամբ․

12.

Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի 1 հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այլ փաստաթղթերն օրինականացնելու համար

նույն աշխատանքային օրը

10000

Leave a Comment