Մարսելում է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Մինչ իշխանամերձ հարթակներում տարածվում է մի տեսանյութ, որում լսվում է՝ ինչպես է մի կին ամոթանք տալիս Գարեգին Երկրորդին, Վեհափառին դիմավորած մարդկանց հրապարակած մյուս տեսանյութերում բոլորովին ուրիշ ձայներ են: Հայ համայնքը «Վեհափառ» վանկարկելով է դիմավորել կաթողիկոսին՝ նրանից օրհնություն խնդրելով ճանապարհել Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցի: Հայրապետական պատգամում վեհափառը կրկին Արցախի ու արցախցիների իրավունքների մասին է խոսել: Անցած անգամ նրա այդ բովանդակությամբ ելույթից հետո Փաշինյանը սկսեց հակաեկեղեցական արշավը: