Խմբագրական. Որպէսզի Վերապետականան Հայ Դատի Օրակարգերը (Հայ Դատի խորհրդաժողովին առիթով) – Aztag Daily

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութիւնները կը կեդրոնանային ներքին մարտահրաւէրին՝ գործող իշխանութիւններու կողմէ Հայ դատ հասկացողութեան դէմ բացուած համազարկին վրայ։ Իրաւամբ, հաստատելու համար այն, որ ոչ միայն ներքին առումով պայքարելու հրամայականը կը շեշտուի այս կերպով, այլ նաեւ՝ արտաքին ճակատի վրայ բազմապատկելու աշխատանքները՝ իշխանութիւններու թողած մեծ բացը լրացնելու միտումով։ Այս խնդիրը սակայն ունի … Read more

Շևցով․ Ռուսական գազը ՀՀ համար զգալիորեն ավելի էժան է, քան այլ երկրներինը (PAN.am)

Ռուսական գազը Հայաստանի համար զգալիորեն ավելի էժան է արժենում, քան այլ երկրներնը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը: Նրա խոսքով՝ Երևանի կողմից ռուսական գազի մատակարարումներից հնարավոր հրաժարումը Հայաստանի համար կարող է անհամեմատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ, քան նմանատիպ քայլը նախկինում ունեցել է Գերմանիայի և եվրոպական այլ երկրների համար, գրում է KP.ru-ն: «Կասկած չկա, … Read more

Հարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցում

25 Սեպտեմբեր, 2026 14:52 Հասարակություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշեն բնակավայրը անվանել է Քյարքի և հայտարարել, որ այն Հայաստանի Հանրապետության տարածքը չի հանդիսանում՝ ակտարկելով, որ սահմանազատման համատեքստում այդ տարածքը կարող է փոխանցվել Ադրբեջանին: «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը թեմայի շուրջ ներկայացրել է … Read more

Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը

Tert.am-ը գրում է. ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղար Դոլորս Մոնսերատի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներսում և նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ժողովրդավարության հետընթացը, քաղբանտարկյալների առկայությունը և այլ խնդիրներ։ ՀՀԿ … Read more

Ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ. ՄԻՊ

25 Սեպտեմբերի, 2026 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ: «Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Պաշտպանության նախարարության թիվ N զորամաս՝ ահազանգում ներկայացված հանգամանքները տեղում ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, … Read more

Գագիկ Ծառուկյանին դարձյալ տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Գործարարի խոսնակն «Ազատությանը» փոխանցել է, որ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, ովքեր վարույթով տուժող են ճանաչված: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման մեջ։ Նա կալանավորված է:

Գագիկ Ծառուկյանին դարձյալ տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Գործարարի խոսնակն «Ազատությանը» փոխանցել է, որ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, ովքեր վարույթով տուժող են ճանաչված: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման մեջ։ Նա կալանավորված է:

Ըստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումները

25 Սեպտեմբեր, 2026 15:00 Քաղաքականություն «Gallup International Association»-ը սեպտեմբերի 22-24-ը 1001 մարդու շրջանում հեռախոսային հարցումներ է անցկացրել։  «Ձեր կարծիքով 2026 թ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են արդա՞ր, թե կեղծիքներո՞վ»․ «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց այս հարցման արդյունքները։  Լիովին արդար նշել … Read more

Խնամքի կենտրոնում գտնվող տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

«Հետքի» խմբագրություն դիմած Աննա Գևորգյանի ընտանիքը «Անորա» խնամքի կենտրոնին մեղադրում է իր հոր անհրաժեշտ խնամքը չապահովելու և նրա առողջությանը վնաս հասցնելու համար։ Ուղեղի կաթված ստացած 66-ամյա Գագիկ Մխիթարյանը կենտրոնում գտնվելու ընթացքում մնացել է առանց հսկողության, ստացել մարմնական վնասվածքներ և շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Աննա Գևորգյանն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ ծնողները՝ Հայաստանում։ … Read more

ԱԺ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները – Նորություններ 25.09.2026

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։  Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել նրա դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում։ Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց հետագա խորացման ու … Read more