Ըստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումները


Քաղաքականություն


«Gallup International Association»-ը սեպտեմբերի 22-24-ը 1001 մարդու շրջանում հեռախոսային հարցումներ է անցկացրել։ 

«Ձեր կարծիքով 2026 թ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են արդա՞ր, թե կեղծիքներո՞վ»․ «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց այս հարցման արդյունքները։ 

Լիովին արդար նշել է 29,6 տոկոսը, ավելի շուտ արդար՝ 23,1 տոկոսը, ավելի շուտ ընտրակեղծիքներով՝ 21 տոկոսը, 18,4 տոկոսը նշել է՝ մեծածավալ ընտրակեղծիքներով։

Վերջին երկու տարբերակը նշած քաղաքացիներին Gallup-ից խնդրել են պատասխանել, թե ում կողմից են խախտումներն իրականացվել։ 

«Եթե կարծում եք, որ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ, ապա Ձեր կարծիքով՝ հիմնականում ո՞ւմ կողմից են դրանք իրականացվել»․ 

Իշխանության կողմից նշել է հարցվածների 39,8 տոկոսը, և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից՝ 33,8 տոկոսը, ընդդիմության կողմից՝ 12,7 տոկոսը, այլ ուժեր կամ անձինք 3,3 տոկոսը, դժվարացել է պատասխանել 10,4 տոկոսը։


Leave a Comment