ԱԺ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները – Նորություններ 25.09.2026

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ 

Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել նրա դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։ 

Անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը և դրա հետագա ամրապնդման անհրաժեշտությանը։ 

Կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումը նաև տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ 

Ընդգծվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև Ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման ու բազմաբովանդակ զարգացման համար։ 

Ռուբեն Ռուբինյանը և Ֆլորիան Էսկյուդիեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Leave a Comment