Գովազդված խաղաղությունն աստիճանաբար բացահայտվում է

08.09.2026 | 12:33 ՊՆ–ին կամ ՊՆ–ում հավանաբար հրամայված է լռել Հայաստանի և հայերիս կյանքին և անվտանգությանը առնչվող վերջին շրջանի ամենանշանակալի իրադարձությունը թերևս պետք է համարել Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանի հայտնած այն տեղեկությունը, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում, Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում: «Հակարիի … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Տիգրան Ավինյանն ավագանու անդամին ամբարտավան ու անպարկեշտ անվանեց

Երևանի ավագանու նիստին իրավիճակը լարվեց Պեդրո Զարոկյանի հարցից հետո։ «Եթե շարունակեք ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք։ Ես ձեզ նախազգուշացում եմ տալիս և զրկում եմ ձայնի իրավունքից»,- ասել է Տիգրան Ավինյանը։ ArmLur.am-ն այս մասին զրուցեց Պեդրո Զարոկյանի հետ։ Նանիկ Աղասյան Մանրամասները՝ տեսանյութում․

Համեմատեք՝ շաբաթական 2,5 հազար տոննա դեպի ռուսական շուկա, և շաբաթական 40 տոննա՝ դեպի Էմիրություններ

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկություն է տարածել, թե սկսում է հայկական պտուղ բանջարեղենի արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ՝ շաբաթական մինչեւ 40 տոննա, հետո ավելացնելու ակնկալիքով։Տեղեկությունը տարածում են այնպես, կարծես Էմիրություններ արտահանում մինչ այժմ չկար, ու հիմա կառավարությունը հմտորեն կարողացել է արձանագրել դիվերսիֆիկացիայի հերթական «նվաճումը»՝ ի հեճուկս Ռուսաստանի շուկայի։Իրականում, հայկական պտուղ-բանջարեղենի արտահանում Էմիրություններ՝ եղել է։ Իհարկե ոչ մեծ ծավալով, … Read more

ՀԴՄ կտրոնով ապրանքի վերադարձից մինչև չեղարկված հարկային հաշիվ․ ինչ է փոխվելու 2027-ից

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։  2027 թվականի հունվարի 1-ից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և չեղարկման գործող կարգում փոփոխություններ կկատարվեն։ Կառավարության ներկայացրած նախագծով նախատեսվում է կարգավորումները … Read more

Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին

8 Սեպտեմբերի, 2026 Երևանի ավագանու նիստում թեժ բանավեճ է տեղի ունեցել ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի և Ավինյանի միջև։ Ավագանու անդամը քաղաքային իշխանությանը մեղադրել է  անգործունակության և անգրագիտության մեջ, որին ի օպատասխան Ավինյանը հրահանգել է անջատել խոսափողը ու սպառնալիք հնչեցրել. «Եթե դուք շարունակեք Ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք»։

Քանի մարդ է զոհվել 44-օրյա պատերազմի հետևանքով, քանիսն են անհայտ կորած. ՔԿ-ն հրապարակել է թվային տվյալներ

Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված 44-օրյա պատերազմի զոհերի թվի հետ: «ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Post navigation

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ արվել է վերջին 3-4 տարիների ընթացքում հանրային տրանսպորտի տեսանկյունից, նվազագույնն ունի պատմական նշանակություն․ Ավինյան

«Վերջին 4 տարիների ընթացքում տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի ամենամեծ տրանսֆորմացիան՝ շարժակազմերի փոփոխությունը, միասնական տոմսային համակարգի ներդրումը, փորձնական ավտոբուսային գծերի ներդրումը»,- Երևանի ավագանու նիստին ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այն, ինչ արվել է վերջին 3-4 տարիների ընթացքում հանրային տրանսպորտի տեսանկյունից, նվազագույնն ունի պատմական նշանակություն»,- նշել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում․

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան է նշանակվել – Live News

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան է նշանակվել Թաշա Հարիսին։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից: «Թաշան ավելի քան քսան տարվա դիվանագիտական փորձ ունի և Երևանում աջակցելու է ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։ Նա նաև ցանկանում է հայերեն սովորել և բացահայտել Հայաստանի պատմությունը, մշակույթն ու բնաշխարհը»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում

Ադրբեջանը պայթեցման աշխատանքներ է սկսել Սոթքի ոսկու հանքավայրում

Ադրբեջանական AzerGold ընկերությունը Սոթքի (Զոդի) ոսկու հանքավայրում իրականացրել է հորատապայթեցման առաջին աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ընկերությանը։ AzerGold-ի տվյալներով՝ առաջին վերահսկվող պայթեցումն իրականացվել է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Ընկերությունն այն համարել է հանքավայրի ակտիվ շահագործման փուլին անցնելու կարևոր քայլ։ «2025 թվականի օգոստոսից AzerGold-ը հանքավայրում իրականացրել էր երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական չափագրումներ և ընդհանուր … Read more

Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հազարավոր մարդիկ են մասնակցել Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը

8 Սեպտեմբեր, 2026 12:28 Հազարավոր մարդիկ մասնակցել են Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը Բելգրադում: Արարողությունը տեղի է ունենում Սուրբ Ղուկասի փոքրիկ եկեղեցում, այլ ոչ թե Սուրբ Սավայի տաճարում, որտեղ սովորաբար անցկացվում են պետական ​​հուղարկավորությունները: Սերբիայի արդարադատության նախարար Նենադ Վուիչը նախկինում հայտարարել էր, որ Մլադիչը կթաղվի «ռազմական և պետական ​​պատիվներով», սակայն նախագահ Ալեքսանդր … Read more