Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան է նշանակվել – Live News
Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան է նշանակվել Թաշա Հարիսին։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից: «Թաշան ավելի քան քսան տարվա դիվանագիտական փորձ ունի և Երևանում աջակցելու է ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։ Նա նաև ցանկանում է հայերեն սովորել և բացահայտել Հայաստանի պատմությունը, մշակույթն ու բնաշխարհը»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում