Այլ կազմակերպության միանալու մասին օրենքի ընդունումը կնշանակի գործող կազմակերպությունից դուրս գալու հայտարարություն. Պուտին

Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են և ամրապնդում են երկրի էներգետիկ անվտանգությունը, Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում, այդ թվում՝ միջուկային, տրանսպորտային ոլորտներում։ Պուտինը Փաշինյանին ասել է, որ Հայաստանի՝ մեկ այլ կազմակերպությանը միանալու ընթացակարգը սկսելու … Read more

Հայաստանի կառավարության ձգտումն՝ անդամակցել Եվրոմիությանը, բարդություններ է ստեղծում…

Հայաստանի կառավարության ձգտումն՝ անդամակցել Եվրոմիությանը, օրինական իրավունք է, սակայն դա բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության պատճառով: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ռուսաստանը պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, հայտարարել … Read more

Ի՞նչ է հայտնի Ֆրանսիայի հանգուցյալ վարչապետի հայկական արմատների մասին

Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Էդուար Բալադյուրը: Հիշեցնենք՝ այդ ականավոր պետական ու քաղաքական գործիչը ուներ հայկական ծագում ու վայելում էր Ֆրանսիայի հայ համայնքի անվերապահ աջակցությունը: Ոմանք երբեմն կասկածի տակ են դնում Բալադյուրի հայ լինելը: Ինչո՞ւ ինքը՝ Բալադյուրը երբեք հրապարակայնորեն չի խոսել իր հայ լինելու մասին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ հարցազրույցում:

Անկախության 35-ամյակի միջոցառումների համար կառավարությունը 1.3 մլրդ դրամ կհատկացնի

Հայաստանի անկախության հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 326 մլն 969.8 հազար դրամ։ Միջոցառումներ կանցկացվեն Երևանում և մարզերում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը   Սույն որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ … Read more

Պուտինն առաջարկել է հանրաքվե անցկացնել․ «Հարցրեք Հայաստանի ժողովրդին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կամ Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցը դնել հանրաքվեի։ «Հարցրեք ժողովրդին, թե ինչ է ցանկանում։ Նրանք կկատարեն իրենց ընտրությունը, և այդ հարցը կփակենք», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Միաժամանակ Պուտինը նշել է, որ չի համաձայնում Փաշինյանի այն պնդման հետ, … Read more

Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա խորացմամբ», – ասել  է Հայաստանի կառավարության ղեկավարը Բիշքեկում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շանտաժը հետևյալն է՝ պատժամիջոց մի կիրառի, թե չէ ժողովրդին կասեմ, որ սաղ Գագոների ու Քոչարյանների խաթր ես անում…

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ․ «Խաչատրյան Գագիկի ձերբակալությունների էպոպեայում հանրությանը պետք է հուզի ընդամենը մեկ փաստ: Փաստ, որ սակայն վրիպում է բոլորի ուշադրությունից: Այդ փաստն այն է, որ իր, հարյուրավոր հատորներից բաղկացած քրեական գործերում, չկա գեթ մեկ հիշատակում «Մոցարտ» շոկոլադի մասին: Չկա ու չի լինելու երբեք, որովհետև դա սուտ էր: Ընդ որում, … Read more

Սեպտեմբերի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00–17:00 Սայաթ-Նովայի պողոտա 35, 37 շենքեր, 11:00–15:00 Բայրոնի փողոց 1/1, 3, 10/5 շենքեր, Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 11:00-12:00 Դավթաշեն 1 թաղամաս՝ 34, 35, 36, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, … Read more

Մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին․ Փաշինյանը՝ Պուտինին

Կոնֆլիկտի շրջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլ իմաստ ունեին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատված, մենք կարծում ենք, որ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով։ Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել [ԵՄ-ի անդամակցության մտադրության մասին օրենքի ընդունմամբ] ոչ ՌԴ-ի … Read more

Աշնան առաջին օրվա պատահարներն ու ոչ միայն․ օրվա տեսաշարը

Սեպտեմբերի 1-ը նշանավորվել է մի շարք ուշագրավ դեպքերով․ Երևանում հայտնաբերվել է մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված, «Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով արգելված իրերի փաթեթ է ներնետվել, Արտաշատ-Զովաշեն ճանապարհին էլ վթարի հետևանքով երեք մարդ է տուժել։ Մանրամասները՝ տեսաշարում: