Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018-ին է սկսել հաճախել դպրոց․ էլի «նախկիններն են մեղավոր»․ Սևակ Խաչատրյան

12 Սեպտեմբերի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրն է։ Հայացքդ ուր էլ ձգես՝ համատարած կոլապս է։ Եվ պետք չէ բնավ զարմանալ, որ խոշոր հետազոտական ծառայությունը արձանագրում է՝ Հայաստանում գրագիտության մակարդակը ոչ թե պարզապես ողբերգական է, այլ, կարելի է ասել, կրթություն չկա։ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության … Read more

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել

«Իշխանությունը քննարկում է Վանաձորում նախատեսվող համայնքապետի ընտրությունները հետաձգելու հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նախնական քննարկումների ժամանակ նախատեսվում էր Վանաձորում համայնքապետի ընտրություն անցկացնել արդեն այս տարվա դեկտեմբերին, ընդ որում՝ ՔՊ-ի հիմնական թեկնածուն Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն էր։ Սակայն իշխանության ներսում քննարկումների արդյունքում, ըստ մեր աղբյուրների, այժմ նախընտրելի տարբերակ է դարձել ընտրությունները տեղափոխել … Read more

«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին։ Ընդդիմությունը ստացել է համարյա թե 2 անգամ(!) ավելի

Կարեն Խաչանովն ավարտել է ելույթը US Open-ում – armeniatoday.am

Հայազգի ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է ելույթը ԱՄՆ բաց առաջնությունում (US Open)՝ կիսաեզրափակչում պարտվելով աշխարհի երկրորդ ռակետ և մրցաշարի առաջին համար Ալեքսանդր Զվերևին։ Հանդիպումն ավարտվել է երեք սեթում՝ 3:6, 6:7 (7:9), 6:7 (6:8) հաշվով։ Խաչանովը կրկնել է US Open-ում իր լավագույն արդյունքը։ Նա նախկինում ևս հասել էր մրցաշարի կիսաեզրափակիչ՝ 2022 թվականին։ Առաջին շրջանում Խաչանովը … Read more

Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից •

Այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» ամենահնչեղ կարգախոսներից մեկն այն էր, թե «նոր Հայաստանում» այլևս անձեռնմխելիներ չեն լինելու։ «Փաստ» օրաթերթը գրում է. Օրենքը դառնալու է հավասար բոլորի համար, պետական ինստիտուտները կդադարեն սպասարկել իշխանության շահերը, իսկ ընտրությունները կվերածվեն քաղաքական ծրագրերի ազնիվ մրցապայքարի: Անցել է ութ տարի, և այսօր քաղաքական դաշտի բազմաթիվ դիտորդներ արձանագրում են, որ այդ խոստումները մնացին … Read more

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան եվրոպական երկրների հետ հակամարտության համար հիմքեր չունի, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների հետ կապված հարցերը լուծվել են, հաղորդում է «Կոմերսանտը»։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ եվրոպական զորքերի հնարավոր մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ։ «Մենք Եվրոպայի հետ որևէ հակամարտության համար հիմքեր չունենք։ Բոլոր հարցերը լուծվել են … Read more

Տեղերում տրամադրություններ են շոշափում •

Ինչպես հայտնի է, 2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի բոլոր մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: 20 խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակները գրանցման համար պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18։00-ն: «Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին արդեն իսկ հստակեցվում են որոշ համայնքներում առաջադրվելիք քաղաքական ուժերի և թեկնածուների անունները, … Read more

Հովհաննիսյանը քանդում է մայր բուհը. «Հրապարակ»

12 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է.  Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին երեկ 5 տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։ Նա առաջադրված միակ թեկնածուն էր: Մայր բուհից տեղեկացանք, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը դժգոհ է մրցույթից եւ դրա արդյունքներից, որն իրականում մրցույթ էլ չէր, այլ՝ վերեւից հրահանգված վերանշանակում: ԵՊՀ-ում կարծում են, … Read more

Մեքսիկական ծոցում նավթի արտահոսք է տեղի ունեցել

Մեքսիկական ծոցում, Սյուդադ դել Կարմենից մոտավորապես 46 ծովային մղոն հյուսիս, մեքսիկական Pemex նավթային ընկերության կողմից շահագործվող օբյեկտում նավթի արտահոսք է տեղի ունեցել։ «Սեպտեմբերի 10-ին Մեքսիկական ծոցի մշտական դիտարանը հայտնեց Pemex -ի օբյեկտներում արտահոսքի միջադեպի մասին, որոնք գտնվում են Սյուդադ դել Կարմենից (Կամպեչե) 46 ծովային մղոն հյուսիս», – ասվում է Մեքսիկական ծոցի մշտական ​​դիտարանի հայտարարության մեջ, … Read more

ԱԹՍ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ՌԴ «ԿույբիշևԱզոտ» քիմիական գործարանում

Ռուսաստանի Սամարայի մարզի Տոլյատի քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հզոր հրդեհ է բռնկվել «ԿույբիշևԱզոտ» քիմիական գործարանում։ Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ Ձեռնարկությունն արտադրում է կապրոլակտամ, պոլիամիդ-6, արդյունաբերական թելեր, անվադողի կորդ, ամոնիումի նիտրատ, միզանյութ, ամոնիակ և ազոտային այլ պարարտանյութեր։ Գործարանի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրում։ Գնահատեք հոդվածը