Ռուսաստանի Սամարայի մարզի Տոլյատի քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հզոր հրդեհ է բռնկվել «ԿույբիշևԱզոտ» քիմիական գործարանում։ Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Ձեռնարկությունն արտադրում է կապրոլակտամ, պոլիամիդ-6, արդյունաբերական թելեր, անվադողի կորդ, ամոնիումի նիտրատ, միզանյութ, ամոնիակ և ազոտային այլ պարարտանյութեր։
Գործարանի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրում։
