Կարեն Խաչանովն ավարտել է ելույթը US Open-ում – armeniatoday.am

Հայազգի ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է ելույթը ԱՄՆ բաց առաջնությունում (US Open)՝ կիսաեզրափակչում պարտվելով աշխարհի երկրորդ ռակետ և մրցաշարի առաջին համար Ալեքսանդր Զվերևին։

Հանդիպումն ավարտվել է երեք սեթում՝ 3:6, 6:7 (7:9), 6:7 (6:8) հաշվով։

Խաչանովը կրկնել է US Open-ում իր լավագույն արդյունքը։ Նա նախկինում ևս հասել էր մրցաշարի կիսաեզրափակիչ՝ 2022 թվականին։

Առաջին շրջանում Խաչանովը հաղթել է արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագային՝ 6:3, 6:0, 6:1 հաշվով։ Երկրորդ շրջանում նա առավելության է հասել Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ՝ 6:7, 6:3, 6:2, 6:2, իսկ երրորդ շրջանում հաղթել է Բենժամեն Բոնզիին՝ 6:3, 6:2, 6:4 հաշվով։

Չորրորդ շրջանում Խաչանովը հինգ սեթում հաղթել է Լերներ Թիենին՝ 7:5, 4:6, 6:7, 6:1, 6:4 հաշվով։ Քառորդ եզրափակչում նրա մրցակից Ալեքսանդր Բլոքսը հրաժարվել է շարունակել հանդիպումը, երբ հաշիվը Խաչանովի օգտին եղել է 6:2, 7:5, 3:2։

Խաչանովի և Զվերևի համար սա US Open-ում առաջին հանդիպումն էր։ Կիսաեզրափակչից հետո նրանց անձնական հանդիպումների ընդհանուր հաշիվը 7:3 է՝ հօգուտ գերմանացի թենիսիստի։

Մրցաշարի մեկնարկից առաջ Խաչանովը ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 50-րդ տեղը։ Զվերևի նկատմամբ հաղթանակի դեպքում նա կարող էր բարձրանալ մինչև 20-րդ հորիզոնական, իսկ կիսաեզրափակչում պարտությունից հետո կզբաղեցնի 26-րդ տեղը, ասվում է US Open-ի կայքում։

US Open-ը «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկն է և տարվա ընթացքում անցկացվող շարքի վերջին մրցաշարը։

Խաչանովը կարիերայի ընթացքում մենախաղում նվաճել է ATP-ի յոթ տիտղոս։

Leave a Comment