Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով • Tribune.am

Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։

Իրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներին

Իրանի հետախուզության նախարարությունը դատապարտել է սուննի քարոզիչ Մոլավի Յուսեֆ Գորգիջի սպանությունը և խոստացել պատասխանատվության ենթարկել կատարողներին, կազմակերպիչներին և նրանց, ովքեր կանգնած էին հանցագործության հետևում, հայտնում է Tasnim-ը։ Գերատեսչության հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի՝ Գորգիջի սպանությունից հետո։ Նա Սիստան և Բելուջիստան հարավ-արևելյան նահանգի Զահեդան քաղաքից հայտնի կրոնական գործիչ էր։ Հոգևորականին երկուշաբթի երեկոյան … Read more

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարձգվեց ևս 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Համապատասխան որոշումը քիչ առաջ կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։ Նշենք, որ այսօրվա դատական նիստը տևել է շուրջ 7 ժամ։ Դրանցից մոտ 4 ժամը հատկացվել է միայն վկայի հարցաքննությանը։

Կարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպան

17 Սեպտեմբեր, 2026 22:22 Միջազգային Որոշ փորձագետներ TRIPP նախագիծը դիտարկում են որպես ԱՄՆ-ի փորձ՝ Չինաստանին դուրս մղելու Հարավային Կովկասի տարածաշրջանից՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը միշտ փորձել է կապել Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը և տարածաշրջանը դուրս բերել Չինաստանի ազդեցության գոտուց։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին TRIPP թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում … Read more

Արդյունքահեն վարձատրություն. շուրջ 20 հազար պետական և համայնքային ծառայող ու պաշտոնյա կունենա աշխատավարձի աճ

2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող արդյունքահեն վարձատրության համակարգի շնորհիվ շուրջ 20 հազար պետական և համայնքային ծառայող ու պաշտոնյա կստանա ավելի բարձր աշխատավարձ։ Վարձատրությունը կախված կլինի յուրաքանչյուր կառույցի և յուրաքանչյուր պաշտոնյայի կամ ծառայողի կատարված աշխատանքի արդյունքից։ Օրենսդրական փաթեթը, որը Կառավարության նիստում ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, բխում է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրից։ Ծրագրի նպատակներից է ստեղծել … Read more

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը – armeniatoday.am

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը քննել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի ժամկետի երկարաձգման կամ փոփոխման հարցը։ Դատարանը որոշել է ևս երկու ամիս ժամկետով երկարաձգել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։ Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումն անվանել էր «քաղաքական միջամտության ու իշխող ուժի վախերի դրսևորում»։ «Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն … Read more

Սեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, հարակից ճանապարհահատվածներում կատարվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, Սեպտեմբերի 19-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ մինչև տվյալ աշխատանքների ավարտը, մասնավորապես՝ նշված խաչմերուկում Երևան քաղաքի կողմից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ, նշված գոտու համար նախկինում … Read more

Նոյեմբերի 1-ից՝ նոր կենսաչափական անձնագրեր․ կգործի 14 գրասենյակ

Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներ՝ թվային ծառայությունների նոր հնարավորություններով, այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

ԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակմանն աջակցած ԻՊ անդամը

ԱՄՆ դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Աֆղանստանի քաղաքացի Մոհամմադ Շարիֆուլլահին՝ «Իսլամական պետության» աֆղանական ճյուղին՝ ԻՊ-ին, նյութական աջակցություն ցուցաբերելու համար։ ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ Շարիֆուլլահը 2016 թվականից մինչև 2025 թվականի ձերբակալությունը մասնակցել է ավելի քան մեկ տասնյակ ահաբեկչական գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը։ Նա առնչություն է ունեցել նաև 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս … Read more